Մոսկվայում ադրբեջանցիները ադրբեջանցու են ծեծել՝ շփոթելով հայի հետ /տեսանյութ/
Իլհամ Ալիևն ու Բյուբյուլօղլուն անում են ամեն ինչ Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար: Նրանց անձնական օգտագործման խուլիգանները գիշերը Մոսկվայում հարձակվել են հայերի վրա՝ ծեծի ենթարկելով նաև մեկ ադրբեջանցու՝ վերջինիս շփոթելով հայի հետ: Այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության տարածած հայտարարության մեջ:
Ռուսաստանի հատուկջոկատայինները գիշերվա ընթացքում 50 ադրբեջանցու են ձերբակալել: Նրանք հանցագործներ են, ովքեր մասնակցել են հարձակումներին: Նրանց մեղադրանք է առաջադրվելու խուլիգանության ու ազգային ատելություն հրահրելու համար:
Միությունը կապի մեջ է Ռուսաստանի ուժային կառույցների հետ և հետևելու է իրադարձությունների զարգացմանը. «Մենք պահանջում ենք, որպեսզի պատժվեն ոչ միայն հարձակվողները, այլ նաև նրանց այդ քայլին դրդողները, սադրիչները:
Կոչ ենք անում այս օրերին զգոն լինել, չտրվել սադրանքների:
Ադրբեջանցիների խուլիգանությունների մասին ինֆորմացիա է ստացվում նաև այլ երկրներից»