Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել
Քաղաքականություն

Ադրբեջանը կընկրկի միջազգային ճնշումների տակ նույնիսկ հաշված ժամերի ընթացքում, եթե Ռուսաստանը դադարեցնի իր երկակի խաղը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Ակնկալվում էր, որ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը կարևոր է լինելու ԼՂ հակամարտության կարգավորման առումով, նույնիսկ նշվում էր, որ Օլանդը կարող է նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Դատելով արված հայտարարություններից` կարո՞ղ ենք ասել, որ ակնկալիքները չեն իրականացել:

– Կարծում եմ` այդ համատեքստում արդյունքների մասին խոսելը վաղաժամ է: Մարտի 14–ին էլ պետք է լինի Ալիևի այցը Ֆրանսիա: Չմոռանանք, որ այդ օրն էլ Սերժ Սարգսյանը լինելու է Մոսկվայում: Ընդհանուր հայտարարը կուրվագծվի արդեն այդ հանդիպումներից հետո:

– Ադրբեջանական կողմն էլ արդեն խոստովանել է, որ բանակցությունները դադարեցված են: Այդ հանդիպումներն ավելի շատ միտված են լինելու բանակցային գործընթացի վերսկսմա՞նը:

– Այն, որ բանակցությունները դադարեցված են, անընդունելի է գոնե միջնորդների տեսանկյունից, ընդ որում` բոլորի: Այլ հարց է, որ ամեն մեկը կարող է յուրովի պատկերացնել, թե ինչպես պետք է անել: Ամեն դեպքում կա կոնսեսուս, որ հարցը ռազմական լուծում չունի: Դրա մասին բոլորն են ասում: Եվ հենց այդ հենքի վրա էլ պետք է նախապատրաստվի գործընթացի շարունակությունը:

Տպավորություն ունեմ, որ միջնորդները մեծ ցանկություն ունեն նոր շունչ հաղորդելու բանակցային գործընթացին: Վիեննայի ու Սանկտ–Պետերբուրգի հանդիպումներից հետո բանակցություններ չկան: Ու հիմա մենք քաղաքական առումով փաստորեն վերադառնում ենք նույն իրավիճակին, որը նախորդում էր ապրիլյան պատերազմին:

– Իսկ այս ոչ բանակցային վիճակը իրականում որքա՞ն կարող է տևել:

– Կարևոր չէ, թե որքան կտևի, կարևոր է հարցը` եթե չկան բանակցություններ, ապա` ի՞նչ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը համարելու է, որ իր ձեռքերն արձակված են, և ինչ ուզի` կանի: Երկրորդ` դա նշանակում է Մինսկի խմբի ձախողում: Այսինքն, այն, ինչի մասին երազում են Ադրբեջանն ու Թուրքիան, և նրանց լռելյայն աչքով է անում Ռուսաստանը: Գոնե մինչև վերջերս այդպես է եղել:

– Ի դեպ, Ռուսաստանի պահով: Մի քանի օր առաջ Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Լավրովը նշեց, որ շատ հարցերի շուրջ ընդհանուր համաձայնություն կա` բացառությամբ 2–3 կետի: Կռահումներ ունե՞ք, թե ինչ 2–3 կետի մասին է խոսքը, եթե Լավրովի նշած կետերը, որոնց շուրջ համաձայնություն կա, ներառում էին Մադրիդյան գրեթե բոլոր սկզբունքները:

– Հարցը հետևյալն է` նախևառաջ պետք են մեխանիզմներ, որոնք կբացառեն պատերազմի վերսկսումը: Առանց դրանց հնարավոր չի լինելու անցնել հաջորդ քայլին, որպեսզի կողմերի միջև վստահությունն այնքան մեծ լինի, որ սկսեն խոսել ինչ–ինչ փոխզիջումներից: Հետևապես գործընթացն առաջ տանելու համար պետք են հենց այդ քայլերը, ինչին Ադրբեջանը դեռ չի համաձայնում: Ու նաև այնպես չէ, որ Ռուսաստանն այդ ամենի շահառուն չէ: Որովհետև, ցավոք, Սերժ Սարգսյանը միայն ափսոսանք հայտնեց առ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Վաղուց ժամանակն է ոչ թե ափսոսանք հայտնել, այլ առկախել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները:

– Գուցե Հայաստանը փորձում է հավասարակշռվա՞ծ քաղաքականություն վարել` համարելով, որ Ռուսաստանն ուղղակի ազդեցություն ունի կոնֆլիկտի վրա:

– Դա սխալ մոտեցում է: Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ռազմական մատակարարումներն Ադրբեջանին: Կամ էլ` Ռուսաստանը պետք է դադարի կոչվել Հայաստանի բարեկամ: Այսինքն, նա պետք է դադարի իր բիզնեսը վարել մեր անվտանգության և արյան հաշվին: Կամ էլ մենք պետք է այլընտրանք փնտրենք անվտանգության այլ համակարգերում:

– Վերադառնալով թեմային: Փարիզում տված հարցազրույցում Ս. Սարգսյանն ասել էր, որ պատերազմը գնահատվում է ամիսների, շաբաթների, գուցե անգամ օրերի հարց: Ու թեպետ մենք միշտ պատրաստ ենք, բայց դա շանտաժ է Ադրբեջանի կողմից, և միջազգային ուժերը պետք է ճնշում գործադրեն: Ի՞նչ ճնշման մասին կարող է խոսք լինել և արդյո՞ք միջազգային ուժերը պատրաստ են գնալ նման ճնշումների:

– Խոսքը այն մասին է, որ Ադրբեջանը պետք է հասկանա մի պարզ բան` եթե պատերազմ սկսի, կընկնի պատժամիջոցների տակ: Ցավոք, սա շատ ուշացած հայտարարություն է, բայց, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: Եվ դա արձագանք կգտնի, որովհետև խոսքը վերաբերում է հայկական կողմի ֆիզիկական անվտանգությանը, իսկ Ադրբեջանն ուղղակի իրեն իրավունքից դնում է դուրս:

– Այս ամենով հանդերձ` առաջիկայում բանակցությունների վերսկսման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Այո, տեսնում եմ նաև Ադրբեջանի վրա կոնսոլիդացված ճնշման արդյունքում: Ադրբեջանը կընկրկի այդ ճնշումների տակ նույնիսկ հաշված ժամերի ընթացքում, եթե Ռուսաստանը դադարեցնի իր երկակի խաղը: Եվ Ռուսաստանը ինքն էլ պետք է հասկանա, որ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում` լուրջ խնդրի կբախվի միջազգային հանրության հետ հարաբերություններում: Այնպես, ինչպես եղավ Ուկրաինայում վիճակը սրելու արդյունքում: Հայկական դիվանագիտությունը պետք է բոլոր խողովակներով այս ամենը տեղ հասցնի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: