Շվեդիայի ոստիկանությունում մահացած հայ զբոսաշրջիկի հարազատները նամակով կդիմեն Շվեդիայի դեսպանին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փետրվարի 6–ին Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանությունում մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի հարազատներն ու ընկերները երեքշաբթի գնալու են ՀՀ–ում Շվեդիայի դեսպանատուն նամակ փոխանցելու ՀՀ–ում Շվեդիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին: Դիմում–նամակում նրանք Շվեդիայի կառավարությունից պահանջում են արդար դատավարություն ապահովել և պատժել հայ երիտասարդի մահվան պատճառ դարձած ոստիկաններին:
Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց մահացած Դավիթի եղբայրը՝ Լյուդվիգ Բարսեղյանը: Արդեն գրել ենք, որ 32–ամյա Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդների հայցն ընդդեմ շվեդ ոստիկանների շուտով կներկայացվի դատարան:
Նշենք, որ Շվեդիայի ոստիկանություն տեղափոխված և կարճ ժամանակ անց այնտեղ մահացած ՀՀ քաղաքացու հայրը՝ Մանվել Բարսեղյանը, «Փաստի» հետ զրույցում ասել էր, որ ՀՀ իշխանությունները չեն աջակցում շվեդ ոստիկանների անմարդկային վերաբերմունքի բացահայտմանը, և որ իրենք միայնակ են իրենց ցավի հետ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: