Քաղաքապետարանի աշխատակիցն առաջարկեց գյուղատնտեսական շուկան տեղափոխել Կոմիտասի շուկա. գյուղացիները դեմ են
Երեւանի քաղաքապետարանը Կոմիտասի գյուղատնտեսական շուկայի առեւտրականներին առաջարկում է այսօր ապրանքը վաճառել Կոմիտասի շուկայում, մինչեւ կփորձեն առավել հարմար տարածք գտնել:
«Այնտեղ բոլորիդ համար տեղ կա, անվճար տարածք ենք տրամադրելու»,- առեւտրականներին դիմեց Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցը:
Առեւտրականները, սակայն, հրաժարվեցին՝ նշելով, որ իրենց հաճախորդները Կոմիտասի շուկա չեն գա:
Այս պահին բանակցությունները շարունակվում են: Նշենք, որ ըստ քաղաքային իշխանությունների՝ Արաբկիրի գյուղմթերք վաճառող տնտեսվարողներն են իրենց դիմել՝ բողոքելով, որ գյուղատնտեսական շուկայի պատճառով շաբաթական 3 օր առեւտուր չի լինում: