Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունըԻ՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵրևան են հասել նոր տրոլեյբուսներ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՓոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՄերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանՅաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելունՆախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էԱռողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել Հրդեհ Ստեփանավան քաղաքում Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Պատասխանատու պահվածք ընդդիմության կողմից

Ադրբեջանի հերթական սադրանքներին հայկական բանակը տալիս է լիարժեք պատասխան, ինչի արդյունքում դեռ երկար ժամանակ թշնամին լիզելու է իր վերքերը: Սա անկասկած է, սրանում վստահ ենք բոլորս, սրանում բազմիցս սեփական փորձով համոզվել են հենց ադրբեջանցիները: Միևնույն ժամանակ, թշնամու ցանկացած ոտնձգություն յուրօրինակ թեսթ է մեզ համար՝ ներհասարակական ու, ինչու չէ, նաև ներքաղաքական հարաբերությունների տեսանկյունից: 

Մեկ անգամ չէ, որ մեր հասարակությունն ու քաղաքական ուժերը հաստատել են՝ ցանկացած դեպքում, երբ թեկուզ փոքրինչ վտանգ սպառնա մեր երկրին, մեր սահմաններին, մեր անվտանգությանը, մենք դառնում ենք միակամ, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք օրվա իշխանությունների հանդեպ: 

Բարեբախտաբար, այս օրերն էլ բացառություն չեն. ուրախալի է, որ հայաստանյան դասական ընդդիմությունը որևէ ապատեղեկատվություն չտարածեց, ընդհակառակը, իրենք էին կոչ անում մեր հանրությանը՝ չհավատալ կեղծ լուրերին, ապավինել միայն պաշտոնական տեղեկություններին: 

Ավելին, ընդդիմադիր շատ գործիչներ սոցցանցերում տարածում էին բացառապես պաշտոնական տեղեկությունները, այդ թվում՝ ոչ միայն ՊՆ-ի, այլև այնպիսի գերատեսչությունների (օրինակ՝ ԱԳՆ-ի), որոնց գործունեությունը պարբերաբար քննադատում են: 

«Փաստը» նաև տեղեկություններ ունի, որ ընդդիմադիրները կիրակի օրվանից, ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ րոպեներից առավելագույնս օգտագործել են իրենց միջազգային կապերը՝ հստակ ու ճշգրիտ տեղեկություններ փոխանցելու, թշնամու ապատեղեկատվությունը չեզոքացնելու համար: 

Մեզ հետ զրույցում մի քանի քաղաքագետներ նշում էին, որ այս օրերին ընդդիմությունը ցույց տվեց, որ չափազանց պատասխանատու է պետության առջև: 

«Ընդ որում, իմ տպավորությամբ, հաճախ ավելի, քան շատ իշխանավորներ»,-ասաց նրանցից մեկը՝ հավելելով, որ, ցավոք, որոշ դեպքերում իշխանության առանձին սատելիտներ, իշխանությանը արջի ծառայություն մատուցողներ ու հենց իշխանական որոշ շրջանակներ ու քարոզիչներ առաջ են մղում ներքաղաքական օրակարգային թեմաներ՝ «սևերի» ու «սպիտակների» քաղաքականության շրջանակներում:

«Իրականում այսօր առաջին հերթին իշխանությունը պետք է հրաժարվի ներքաղաքական դաշտում և ներհասարակական հարաբերություններում ատելության մթնոլորտի տարածումից, բռնի ընդդիմության կողմից պարզված ձեռքը, մի կողմ դնի քաղաքական ու անձնական վերաբերմունքը»,-ասաց մեր զրուցակիցը: