Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներ
Քաղաքականություն

Պաշտոնական մեկնարկ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 5–ին սկսվեց այն, ինչին վերջին մի քանի ամիսների ընթացքում շունչները պահած սպասում էր հայաստանյան հասարակությունը։ Խոսքը պաշտոնական մեկնարկի մասին է։ Ճիշտ է, մինչ պաշտոնական մեկնարկը, որոշ քաղաքական ուժեր, հիմնականում իշխող ՀՀԿ–ն, արդեն խախտել էին ազնիվ խաղի կանոնները։
Կարծում ենք, հետայսու նրանք այդքանով չեն բավարարվի և կշարունակեն նույն մարտավարությունը՝ օգտագործելով բոլոր վարչական ռեսուրսները։ Նախընտրական հոլովակներում նրանք արդեն իսկ օգտագործում են երևույթներ, որոնք կապ չունեն ՀՀԿ–ի հետ։ Օրինակ՝ Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լևոն Արոնյան։ Ի դեպ, նրանք մարդիկ են, որոնք իրենց հաջողությունների համար բացարձակ պարտական չեն Հայաստանին, ոչ էլ՝ իշխող ՀՀԿ–ին։ Ասել կուզե, ՀՀԿ–ն վախենում է իր դեմքով ներկայանալ, քանի որ հասարակությունը կուշտ է արդեն այդ դեմքերից։
Այդ մասին անգամ չեն ժխտում իրենք՝ ՀՀԿ–ականները։ Կարծում ենք, հետայսու ևս, նրանք օգտագործելու են հիմնականում պետական ռեսուրսը՝ զինվորականներ, պատմություն, անվտանգություն և այլն, որոնք բացարձակ կապ չունեն այդ կուսակցության հետ։ Մեղմ ասած, սա պոպուլիզմ է։
«Ծառուկյան դաշինքը» հստակ և հասկանալի քարոզարշավի է գնում իր ծրագրային 15 կետերով։ Քարոզարշավի առաջին իսկ օրը ցույց տվեց, որ այդ դաշինքում, հատկապես ռեյտինգային մասով կան բավականին կրեատիվ թեկնածուներ, որոնք գնում են հետաքրքիր քաղաքական մոդելի հանդիպումների՝ ավելի շատ բնորոշող արևմտյան ընտրական տեխնոլոգիաներին։ Սա կարող է գունավորում մտցնել ներկայի քաղաքական ներկապնակում։
«Ազատ դեմոկրատները» թերևս իրենց քարոզչությունը կկազմակերպեն Հրանտ Բագրատյանի տնտեսագիտական տեսլականների, արևմտյան կողմնորոշման շուրջ, չեն զլանա նաև մասնակիորեն իրենց վերագրել «էլեկտրիկ Երևանը»։ Կհաջողվի՞, ցույց կտա ժամանակը։
Ոչ մի նոր խոսք չեն ասում Դաշնակցականները։ Նրանք շարունակում են երգել հին երգը, որը վաղուց արդեն լսել ենք բոլորս։ Ավելին՝ դաշնակցականներից պրագմատիկ քայլեր կամ հետաքրքիր քարոզչական հնարքներ սպասել անհրաժեշտ չէ։ Այդ կուսակցությունը վաղուց արդեն սպառել է իրեն գաղափարապես և ֆիզիկապես։ Նրանց գոյությունը ԱԺ–ում պահում են ելնելով երկու նկատառումից, որ իբրև տեսեք, Հայաստանի խորհրդարանում ևս կա սոցիալիստ–ազգայնականների թև, իսկ երկրորդը բոլորին պարզ է։
Կաշի քերթողների և աչք հանողների համքարությունը, վերածնված ՕԵԿ–ը, ևս շառաչուն տեսքով աչքի չընկավ։ Մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ նրանց առաջնորդն արդեն հոգնել է նույն խաղը խաղալուց և ինքն էլ իր ասածներին չի հավատում։ Այս նախընտրական շրջանում, հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերից, ամենաբարդը լինելու է հենց նրանց համար։ Ծրագրի մի մասը անհասկանալիորեն համընկնում է մինչ այդ արդեն հրապարակված մյուս ուժերի ծրագրերին, իսկ մյուս մասից էլ, անգամ կարդացող մարդիկ վաղուց հոգնել են։
«Ելք» դաշինքը իր քարոզչական մեկնարկն սկսեց պաշտոնական սկզբից արդեն վայրկյաններ անց՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Այս թիմը փորձելու է քարոզչության ընթացքում հատկապես շահել երիտասարդ դեմքերի շնորհիվ։ Առաջին փուլում, նրանք իրենց շեշտը դրել են մեդիատիրույթի և հատկապես սոցիալական ցանցերի վրա։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հայաստանյան իրականությունն այլ է։
Հետաքրքիր դիսկուրս է առաջարկել ՀԱԿ–ը, իր խաղաղության ծրագրով։ Դեռ քարոզարշավը չսկսած, էֆեկտն արդեն զգացնել տալիս էր։ Էլեկտորատ կապահովի այդ ծրագիրը, թե ոչ, կիմանանք միայն ապրիլի երեքին, բայց այն հանգամանքը, որ բոլոր քաղաքական ուժերը, անկախ իրենց կամքից, անում են ՀԱԿ–ի ծրագրի գովազդը կամ հակագովազդը, դա արդեն փաստ է։ Տպավորություն է ստեղծվում, որ այս դաշինքն անգամ կարող է քարոզարշավին չմասնակցել, միևնույն է, մյուսները խոսելու են իր ծրագրի մասին։
Բարդ է լինելու ՕՐՕ–ի համար։ Այս թիմն ունի կազմակերպչական հնարավորություններ, սակայն կան խանգարող հանգամանքներ։ Ստացվել է այնպես, որ ամբողջ քարոզչության ընթացքում նրանք պարտավոր են լինելու արդարացնել Օսկանյանի և Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածը և թույլ տված սխալները։ Իսկ դա չի կարող չխանգարել ծրագրեր ներկայացնելուց։
Դե, իսկ մեր հին ու բարի կոմունիստներն, իհարկե, անհույս են։ Եթե ի սկզբանե բացառենք որևէ ուժի խորհրդարանում հայտնվելը, ապա պետք է շեշտենք հենց կոմունիստներին։ Թերևս նրանք ավելի արդիական կլինեն, եթե սեփական մտքերի փոխարեն, այս քարոզարշավի ընթացքում օգտագործեն Լենինի` նավաստիներին ուղղված կոչը։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: