Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըDomus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին
Քաղաքականություն

Երկրպագողներ և ատողներ. Ավետիք Իշխանյան

Եթե հարցը դրվում է «երկրպագուներ» և «ատողներ» հարթությունում, ապա ատողներին բացատրեմ, որ հարցը Հրայր Թովմասյանի անձը չէ։ Հարցը պետության, իրավունքի և օրենքի տրամաբանությունն է, ՍԴ-ի՝ որպես պետական անկախ կառույցի խնդիրն է, ընդդեմ «հեղափոխական» կամայականության: Այս մասին 168.am-ում հրապարակված հոդվածում նշում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Քիչ առաջ Հ1-ով դիտեցի Պետրոս Ղազարյանի հերթական «անաչառ» հարցազրույցը, ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշման հետ կապված։ Իշխանության ընդդիմախոսներից ոմանց պարոն Ղազարյանն անվանում էր «Հրայր Թովմասյանի երկրպագուներ»։

Տպավորություն էր ստեղծվում, որ խոսք է գնում ինչ-որ կրոնական պաշտամունքի առաջնորդի, առնվազն՝ առաքյալի մասին։ Իշխանության երկրպագուները հավանաբար նույն կարծիքն ունեն նաև տողերիս հեղինակի մասին։

Մի առիթով գրել եմ, որ ինքս բազմաթիվ հակասություններ եմ ունեցել Հրայր Թովմասյանի հետ՝ և նրա նախարար եղած, և Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ։ Այդ ամենի արդյունքում, նույնիսկ երկար ժամանակ մեր հարաբերությունները բավականին սառն են եղել։

Ի դեպ, Հրայր Թովմասյանի հետ անձամբ չեմ հանդիպել այն ժամանակներից ի վեր նույնպես։ Եթե հարցը դրվում է «երկրպագուներ» և «ատողներ» հարթությունում, ապա ատողներին բացատրեմ, որ հարցը Հրայր Թովմասյանի անձը չէ։

Հարցը պետության, իրավունքի և օրենքի տրամաբանությունն է, ՍԴ-ի՝ որպես պետական անկախ կառույցի խնդիրն է, ընդդեմ «հեղափոխական» կամայականության։ Եթե փաստարկ է բերվում, որ 2015թ․ սահմանադրական հանրաքվեն կեղծվել է, ապա, հարգելի ատողներ, ինչո՞ւ եք այլ հարցերում կառչում այդ նույն Սահմանադրությունից։

Եվ վերջապես, մի քանի հարց հարգելի Պետրոս Ղազարյանին․

– Ինչո՞ւ ձեր հյուրին չանվանեցիք Վահե Գրիգորյանի երկրպագու։

– Ինչո՞ւ ձեր հյուրին չհարցրեցիք, թե ի՞նչ կարծիք ունի իր կողմից երկրպագվող Վահե Գրիգորյանի ՍԴ անդամ-դատավոր բառախաղի մասին։

– Ինչո՞ւ չհարցրեցիք հյուրի կարծիքը Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվելու մասին։

– Ինչո՞ւ չհարցրեցիք Վահե Գրիգորյանի ավելի քան մեկ տարի ՍԴ անդամ լինելու, նրա անգործության, բայց միաժամանակ՝ բարձր աշխատավարձ ստանալու մասին։

– Եվ վերջապես, չե՞ք կարծում, որ Հանրայինի եթերով հանրությանը բաժանելով «երկրպագողների» և «ատողների», նույն հանրությանը ձեր հերթին բաժան-բաժան եք անում՝ նպաստելով ատելության մթնոլորտի տարածմանը»։