Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինՆյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Երկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումՎայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարըՃիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՍպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցների
Հասարակություն

Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ցավում եմ, որ որոշ շրջանակների հաջողվեց իմ խոսքերը անբարո ձեւով խեղաթյուրել. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ փոխնախագահ Նարիա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,

Իշխանությունը, օգտագործելով բոլոր անբարո գործիքները եւ թքած ունենալով մարդու իրավունքի ու մեր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի վրա, տարածում է իմ «մեսենջեր» օգտահաշվից հանված ձայնայինից մի հաղորդագրություն, ինչը փորձ է արվում ներկայացնել որպես արհամարհանքի խոսք Սփյուռքի մեր հայրենակիցների հասցեին։ Այս օրերին Սփյուռքում ապրող իմ բազմաթիվ հայրենակիցների, ում հետ ունեմ անձնական շփումներ, ես բացատրել եմ իշխանության կեղտոտ այս քայլի մեխանիկան, բայց հիմա հարկ եմ համարում այս ձեւաչափով եւս անդրադառնալ խնդրին։

Հարգելի՛ իմ սփյուռքահայ քույրեր եւ եղբայրներ, որ տարբեր պատճառներով արտագաղթել եք Հայաստանից եւ ձեզանից շատերը ստիպված են եղել լքել հայրենիքը բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով։ Եւ այսպես. ի՞նչ է եղել իրականում. ինձ, իմ անձնական «մեսենջերի» վրա Սփյուռքում ապրող մի կին գրում է անձնական վիրավորանքներ, ինձ եւ իմ ընտանիքին, գրում է չարացած եւ անթաքույց ատելության խոսքեր։ Ես սույն տիկնոջը, կրկնում եմ, բացառապես սույն տիկնոջը պատասխանում եմ այն, ինչը այս իշխանությունը, խախտելով իմ անձնական նամակագրության անձեռնմխելիության իրավունքը, հանրայնացնում է, եւ ինչը ես ինքս տեղադրեցի ֆեյսբուքյան իմ էջում` կից պարզաբանմամբ։ Ու սա փորձ է արվում ներկայացնել որպես Սփյուռքի մեր հայրենակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք։

Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ցավում եմ, որ որոշ շրջանակների հաջողվեց իմ խոսքերը, ուղղված ինձ ու իմ ընտանիքին վիրավորած կոնկրետ անձին, անբարո ձեւով խեղաթյուրել եւ ձեզանից շատերի մոտ արդարացի վրդովմունք առաջացնել։ Կարծում եմ, ձեզանից յուրաքանչյուրը, եթե վիրավորեին ձեզ եւ ձեր ընտանիքը, կվարվեիք նույն կերպ եւ կպատասխանեիք վստահաբար շատ ավելի կոշտ։ Ես, որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, գիտեմ ինչ հզոր ուժ է հայկական Սփյուռքը եւ գիտեմ, թե հայապահպանության ու Հայաստանն ու Արցախը շենացնելու գործում ինչ անուրանալի ավանդ ունեն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները։

Բայց ես շարունակելու եմ չհանդուրժել թշնամանքն ու հայհոյանքը, ես շարունակելու եմ չհանդուրժել հասարակությունը ատելությամբ սնելու ցանկացած քայլ, ով էլ դա կանի եւ որտեղ էլ այդ անձը կապրի։ Որովհետեւ ատելությունն ու թշնամանքը պարզապես կազմաքանդում են երկիրը եւ մեզանից յուրաքանչյուրի պարտքը պետք է լինի, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, աշխարհի որ ծայրում, կասեցնել ատելության այս գեներեցիան ու բռնել ատելություն ու թշնամանք տարածողի ձեռքը։
Ես ներողություն եմ խնդրում Սփյուռքում ապրող իմ բոլոր հայրենակիցներից, եթե կոնկրետ անձին ուղղված իմ խոսքը իրենք այլ կերպ են ընկալել եւ ասում եմ ձեզ, որ դուք հզոր եք, դուք ուժեղ եք եւ դուք եք մեզ հետ միասին, ինչպես արել եք մշտապես, Հայաստանն ու Սփյուռքը շեն ու ամուր պահողը։ Ու անկեղծորեն ակնկալում եմ, որ մեզ հետ միասին կպայքարեք մեր բոլորի հայրենիքը ատելության ու թշնամանքի այս կործանարար ուղին կասեցնելու համար։

Առողջ եղեք ու Աստված բոլորիս հետ

Image may contain: 1 person, standing, sky and text