Սարսափելի ավտովթար Տավուշի մարզում. կա վիրավոր
Երեկ՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Բագրատաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ՝ 72-ամյա Իվան Սավայևիչի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Արեն Առաքելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ի. Սավայևիչի ուղևոր՝ Հաղթանակ գյուղի բնակիչ, 53-ամյա Անժելա Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: