Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ֆրանսիական Ալպերում հրդեհ է բռնկվել շքեղ հյուրանոցում. տարհանվել է 270 մարդ Իմունաթերապիայի նոր բանալի. հայտնաբերվել են հակամարմիններ, որոնք օգնում են պայքարել քաղցկեղի դեմԴաղստանում տեղի է ունեցել փոխհրաձգություն, չեզոքացվել է երկու զինյալ. ՏԱՍՍ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. ԹրամփԱդրբեջանի և Չինաստանի արտգործնախարարները Պեկինում քննարկել են տնտեսական և առևտրային համագործակցության հարցերՀանդիպում հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված հայ տղամարդկանց հետ․ Նարեկ ԿարապետյանԵվրոպան այլևս Վաշինգտոնի հիմնական ձգողականության կենտրոնը չէ. Կայա Կալլաս Սիդնի Սուինիի գայթակղիչ լուսանկարները ժանյակավոր ներքնազգեստով խելագարեցրել են սոցիալական ցանցերը Ինձ միշտ ասում էին, որ «Լիոնը» հիանալի թիմ է, և արժե գալ այստեղ․ թիմն իսկապես շատ լավն է․ ԷնդրիկՈգու իսկական տոն. Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հայաստանի զինված ուժերին ՀՃՇ Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար` Սևակ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը` ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանինՀայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած. Հովհաննես Ծառուկյան «Մարիներ» լցանավի երկու ռուս նավաստիներն ազատ են արձակվել և ուղևորվում են Ռուսաստան. ԶախարովաԽոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր հայորդիների հիշատակի առջև․ «Մեր ձևով»Չարլզ թագավորը և նրա երազանքի ավտոպարկը. 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նվերից մինչև նոր էլեկտրական սուպերմեքենա՝ 160,000 ֆունտ ստեռլինգով«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ) Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԻրանում մահապшտժի է ենթարկվել Իսրայելի հետախուզության համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդըԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվՍխալ է հարձшկվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջnւկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարարՍատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց» Իշխանության մեջ վախերն ավելանում են Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ) Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոնՀայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան Սպասվում է մառախուղ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2020-2023 թթ․ հետո դիրքային հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի․ Ավետիք ՔերոբյանՇնորհավոր մեր բանակի տոնը. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում արագացնել «մաքուր էներգիայի հեղափոխությունը» Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ. Մհեր ԱվետիսյանՈւնենք համոզմունք, որ պատերազմի ելքը նախապես էր որոշված․ Արամ Պետրոսյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնՈրքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Էդմոն ՄարուքյանՀայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է. Արշակ ԿարապետյանՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, թող որ յուրաքանչյուր հաղթանակդ այսուհետ լինի կատարյալ. Խաչիկ ԱսրյանԲանակը պարզապես զենք ու համազգեստ չէ, բանակը պետության ողնաշարն է. Նաիրի Սարգսյան Շնորհավո´ր տոնդ, Հայոց Բանակ. ԶՊՄԿ Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Բանակի օրվա առիթով և կոչ եմ անում չհանձնվել․ Գրիգոր ԳրիգորյանՊարտության գաղափարախոսները կգան ու կանցնեն, իսկ հայոց զինական ուժը հավերժ է և կապացուցի´ իր զորությունը. ՀայաՔվեԵկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը Հիշատակի օր՝ լռության ու չպատասխանված հարցերի ֆոնին Մեր բանակը մեր հայրենիքի գլխավոր պաշտպանն է, մեր ազատության հիմնական երաշխավորը, մեր հավաքակսն արժանապատվության առանցքը. Ա. ՉալաբյանՄենք որևէ իշխանության թույլ չենք տալու անարգել մեր որդիների հերոսական գործը
Իրավունք

26-ամյա կինը իր հետ չամուսնացած տղաների կանանց վարկաբեկել է համացանցում, մինչև իսկ ինքնասպանության հասցրել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Անի Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Անի Բ.-ն 2013 թվականի փետրվարից մինչև հունիս մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Ավետ Ա.-ի հետ (անունը փոխված է): Երբ հարաբերությունները հունիսին խզվել են, Անին իմացել է, որ Ավետը ցանկանում է ամուսնանալ մեկ ուրիշ աղջկա՝ Մանեի հետ(անունը փոխված է):

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ավետից վրեժխնդիր լինելու նպատակով Անի Բ.-ն իր դյուրակիր համակարգչով Մանեի լուսանկարների գլխի հատվածները մոնտաժել և տարածելու նպատակով տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարների վրա, պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութեր:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, 2013 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի փետրվար Անի Բ.-ն պարբերաբար նվաստացրել է Մանեի արժանապատվությունը՝ «Օդնոկլասնիկի» և «Վկոնտակտե» սոցիալական կայքերում Մանեի անունով բացելով անձնական էջեր և այնտեղ տեղադրելով իր պատրաստած պոռնկագրական բնույթի նյութերը՝ դրանք հասանելի դարձնելով նշված սոցիալական կայքերի օգտատերերին:

Արդյունքում Մանեն 2013 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում գտնվելով տանը, փորձել է նետվել պատուհանից և ինքնասպան լինել, սակայն եղբայրը տեսել ու կանխել է Մանեի ինքնասպանությունը:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Անի Բ.-ն 2014 թվականի մարտից մինչև ապրիլի վերջը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել մեկ ուրիշ երիտասարդի՝ Ալենի հետ (անունը փոխված է): Երբ Ալենի հետ հարաբերությունները խզվել են, Անին պարզել է, որ Ալենը ցանկանում է ամուսնանալ ուրիշ աղջկա՝ Նունեի հետ (անունը փոխված է): Ալենից վրեժխնդիր լինելու նպատակով, ըստ մեղադրանքի, Անի Բ.-ն իր դյուրակիր համակարգչով Նունեի ու նրա եղբոր լուսանկարներից մոնտաժել է գլխի հատվածները, դրանք տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարների վրա, պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութեր: Այնուհետև, ըստ մեղադրանքի, Անին «Օդնոկլասնիկի» կայքում Նունեի անունով բացել է կեղծ անձնական էջեր, որտեղ տեղադրել է իր պատրաստած պոռնկագրական բնույթի նյութերը՝ դրանք հասանելի դարձնելով կայքի օգտատերերին:

Անի Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել ինքնասպանության հասցնելու և երկու դրվագով պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու, դրանք համացանցի միջոցով հրապարակելու և տարածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին և 263 հոդվածի 1-ին մասերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Անի Բ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Ավետ Ա.-ին ճանաչել է, նրա հետ շփվել է միայն հեռախոսով, ոչ մի անգամ չի հանդիպել: Իրենց հարաբերություններին վերջ է դրել ինքը, որովհետև Ավետը անհիմն խանդոտ էր, նա իրեն դրել է երկընտրանքի առաջ՝ կամ իրենց սերը կամ բեմը:

Ինքն ընտրել է բեմը, շարունակել է երգել: Ավետի նկատմամբ խոր զգացմունք չի ունեցել, թշնամանք չի զգացել, նրա հետ ամուսնանալու նպատակ չի ունեցել: Իրենց հարաբերությունների հիմքում ընկած էր հարգանքը: Նրա հետ շփումը դադարեցնելուց հետո ինքը չի հետաքրքրվել նրանով, տեղեկություն չի ունեցել նրա մասին:

2014 թվականի հունիսին իրենց բնակարան են մտել ոստիկանները, ինքը նրանց հետ գնացել է ոստիկանություն ու քննիչից է իմացել, որ Ավետն ամուսնացել է, ու գործով տուժող ճանաչված Մանեն Ավետի կինն է: Ինքը քննիչին ասել է, որ Մանեին չի ճանաչում, հետևաբար այն արարքները, որոնց համար իրեն մեղադրում են, ինքը չէր կարող կատարած լինել:

Որոշ ժամանակ անց իրեն նորից կանչել են ոստիկանություն: Ինքը նույն բանն է ասել:

Ալեն Ա.-ին ինքը ճանաչել է 2013 թվականի մարտից, նրա հետ որևէ կապ կամ շփում չի ունեցել: Նրան իմացել է որպես իրեն համակրող տղայի: Ալենը իր հետ հարաբերություններ ստեղծելու համար մոտեցել է իրենց ընդհանուր ծանոթներին, ապա՝ իր ծնողին ու իրեն: Ինքը նրան բազմիցս մերժել է: Նրան վերաբերվել է որպես ծանոթի, նրա հետ ամուսնանալու նպատակ չի ունեցել: Ալենը հանդիպել է իր մայրիկին, խոսել է նրա հետ:

Հուլիսի սկզբին Ալենը զանգել է իրեն ու ասել է, որ ծանոթի անունով կեղծ էջ է բացվել «Օդնոկլասնիկի» կայքում: Իրեն խնդրել է հնարավորության դեպքում փակել այդ էջը՝ իմանալով, որ ինքն էլ էր նման իրավիճակում հայտնվել ու սովորել էր արգելափակել նման էջերը:

Ինքն ասել է, թե կփորձի օգնել: Նամակագրության մեջ է մտել այդ կեղծ էջերը ստեղծողի հետ, փորձել է համոզել, որ նա փակի էջերը՝ մտածելով, թե մարդկային լեզվով հնարավոր կլինի նրան հասկացնել: Սակայն նա իրեն վիրավորել ու ասել է, որ ինքը չխառնվի, դա իր գործը չէ: Ինքն Ալենին է ուղարկել այդ մարդու հետ իրենց նամակագրությունը: Ինքը կարողացել է փակել բացված կայքերը: Ինքն ու Ալենը մտերմացել են այդ դեպքերից հետո: Բայց ինքն Ալենի նկատմամբ զգացմունք չի ունեցել, թշնամանք չի զգացել նրա հանդեպ, վրեժ լուծելու կարիք չի եղել: 2014 թվականի նոյեմբերի 11-ին ինքը Երևանում է եղել, իրենց տուն են գնացել ոստիկանները, խուզարկություն են կատարել, որոշ իրեր են առգրավել: Ինքը գործերը կիսատ թողած՝ մեկնել է տուն…

Ոստիկանները իրեն անօրինական կերպով բերման են ենթարկել, պահել են ժամը 16-ից մինչև գիշերվա 3-ը, քննիչի թելադրանքով ինքը ստիպված գրել է ինքնախոստովանական ցուցմունք: Այն իրականությանը չի համապատասխանում: Իր նկատմամբ ոստիկանները անմարդկային վերաբերմունք են դրսևորել, հոգեբանական ճնշումներ են գործել, վախեցրել են, թե կուղարկեն առաջին հարկում գտնվող հանցագործների մոտ…

Ինքը հետագայում բողոքել է հատուկ քննչական ծառայություն, ճանաչվել է որպես տուժող, բայց հետո այդ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով…

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Անիի նախաքննական խոստովանական ցուցմունքները հավաստի են, դրանք համապատասխանում են գործով ձեռք բերված տվյալներին ու հետազոտված մյուս ապացույցներին:

Ըստ դատական ակտի՝ «ամբաստանյալ Անի Բ.-ի պատճառաբանությունները, թե ինքը պոռնկագրական բնույթի նյութեր չի տարածել և այդ միջոցով Մանե Ս.-ի արժանապատվությունը պարբերաբար չի նվաստացրել, նրան ինքնասպանության չի հասցրել՝ անհիմն են, նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից ու պատժից»:

Անի Բ.-ն մեղավոր է ճանաչվել տուժող Մանե Ս.-ին ինքնասպանության հասցնելու, ինչպես նաև երկու դրվագով պոռնկագրական նյութեր պատրաստելու, համացանցի միջոցով տարածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին և 110 հոդվածի 1-ին մասերով:

2 դրվագով պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու մասով Անի Բ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Իսկ տուժող Մանե Ս.-ին ինքնասպանության հասցնելու մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով, Անի Բ.-ն դատապարտվել է 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը պետք է հաշվվեր Անի Բ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռն օրինական ուժի մեջ մտներ:

Այս դատավճռի դեմ բերած վերաքննիչ բողոքով ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել էր բեկանել դատավճիռը, իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ:

Ըստ պաշտպանի՝ դատավճռում շարադրված ապացույցների գերակշիռ մասն ընդհանրապես վերաբերելի չէ Անի Բ.-ին: Անիի նախաքննական ցուցմունքները ձեռք են բերվել հոգեբանական ճնշումների արդյունքում: Առկա են չփարատված կասկածներ, որոնք չեն մեկնաբանվել հօգուտ ամբաստանյալի…

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել է, որ առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են, պաշտպանի փաստարկները քրեական գործի նյութերով չեն հաստատվում, հետևաբար չեն կարող հիմք լինել դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, վերաքննիչ դատարանը նշել է, որ Անի Բ.-ին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից պարզ է դառնում՝ նրան մեղքի անզգույշ ձևով, մասնավորապես՝ հանցավոր անփութությամբ կատարած արարքի համար է մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ հիշյալ հոդվածով նախատեսված արարքն ավարտվել է 2013 թվականի նոյեմբերի 10-ին: Դրանից հետո անցել է ավելի քան 2 տարի:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել է, որ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ևս Անի Բ.-ին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվեց:

Միաժամանակ, վերաքննիչ քրեական դատարանը փոփոխեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Անի Բ.-ն ազատվեց ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Անի Բ.-ի խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվեց: