Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա Մաթևոսյան
Հասարակություն

Նոր սակագներով «Կավկազ–Փոթի» լաստանավով փոխադրված առաջին բեռները հասել են Երևան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ՀԿԵ–ով (Հարավկովկասյան երկաթուղով) Երևան հասան «Կավկազ–Փոթի» միջազգային երկաթուղալաստանավային ճանապարհով փոխադրված հայկական առաջին բեռները:
Հիշեցնենք, որ բեռների տեղափոխման սակագնի իջեցումը հնարավոր է դարձել Հարավկովկասյան երկաթուղու կողմից նշված լաստանավի վրա տեղեր գնելու, բեռնափոխադրումների գործընթացը հեշտացնելու և սակագների օպտիմալացման շնորհիվ: Այսպիսով՝ դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ վայրեր լաստանավով փոխադրման մեկ վագոնի սակագինը, ըստ կազմակերպիչների, կկրճատվի միջինում 2 հազար դոլարով:
ՀԿԵ ֆիրմային տրանսպորտային ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևը վստահեցնում է, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու և այս պահին ընկերությունն ակտիվ բանակցում է ինչպես ռուսական, այնպես էլ վրացական երկաթուղային ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Բանակցությունների արդյունքում օրերս հաջողվել է հայկական բեռների համար վրացական երկաթուղու սակագները նվազեցնել միջինում 30%–ով, որը կազմում է մոտ 500 դոլար:
Ստացվում է, որ թե՛ նման զեղչերը և թե՛ նոր հնարավորությունները թույլ կտան գործարարներին օգտվել մրցակցային սակագներից և ներկայիս Վերին Լարսին այլընտրանքային երթուղիով տնտեսել ինչպես ժամանակը, այնպես էլ ֆինանսները:
«Առաջարկը գործարարների շրջանում մեծ ուշադրության է արժանացել և այժմ երկաթուղին բանակցություններ է վարում շուրջ 200 հայկական և վրացական ընկերությունների հետ»,– ասաց Դ. Գվոզդևը:
Մասնագետի կանխատեսումներով, անկախ եղանակային պայմաններից անխափան գործող այս երթուղու հարմարավետությունը և ճկուն սակագները թույլ կտան, որ լաստանավով տեղափոխվող բեռներն ավելի ապահով Հայաստան հասցնեն:
Ի դեպ, հիշեցնենք, որ նախնական տվյալներով «Կավկազ–Փոթի» հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները պետք է մեկնարկեին փետրվարի 10–ից, ամիսը երեք անգամ: ՀԿԵ–ից «Փաստին» տեղեկացրին, որ դրանք, ինչպես և հայտարարվել էր, կանոնավոր կերպով իրականացվում են:
Պարզվում է, որ երկաթուղալաստանավային ճանապարհով բեռների փոխադրումը ևս մեկ առավելություն էլ ունի՝ չի պահանջում բեռների լրացուցիչ վերաբեռնում, իսկ կյանքի կոչված նոր նախագիծը թույլ կտա կրճատել նաև ապրանքների վերջնական արժեքը:
Հենց սա էլ ամենաուրախալի լուրն է թե՛ հայկական սպառողի և թե՛ տեղական արտադրողների համար, որին, եթե անկեղծ, ապա երկար էին սպասել բոլորը:
Ի դեպ, «Փաստի» հարցին, թե այս ճանապարհով որքան է բեռի տեղափոխման վրա ծախսվող ժամանակը, ՀԿԵ մամուլի խոսնակ Վարդան Ալոյանն ասաց, որ Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ բեռ տեղափոխելու համար միջինը 17 օր կպահանջվի: Ու թեև այն մոտ երկու անգամ ավելի է, քան Վերին Լարսով տեղափոխելու ժամանակ է անհրաժեշտ, սակայն այս դեպքում ռիսկերը բավականին քիչ են:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: