Ինչպե՞ս գեղեցիկ զարդարել տոնածառն այս Ամանորին (լուսանկարներ)
Տոնածառն ամանորյա տոնի ամենակարևոր ու գեղեցիկ զարդն է: Ամեն տարի բացելով տոնածառի խաղալիքների տուփը՝ մենք «դեժավյու» ենք ապրում, քանի որ դրանք ամեն տարի նույնն են: Կարմիր աքաղաղի տարում այս հարցում պետք է լինել ավելի յուրօրինակ ու հետաքրքիր:
Podarki.ru-ն խորհուրդ է տալիս այս տարի ընտրել կարմիր, արծաթագույն, դեղին և այլ վառ գույներ: Հին ու արդեն հոգնեցնող խալիքների ու ավանդական ձևերի փոխարեն՝ կարող եք նախապատվությունը տալ հրեշտակներին, մեծ թիթեռներին, փաթիլներին և այլ աքսեսուարներին, որոնք էլ ավելի հետաքրքիր տեսք կհաղորդեն ձեր Ամանորի եղևնուն: