Եկատերինբուրգում փոքրիկ աղջիկը փորձել է դանակով պաշտպանել ծեծվող մորը
Եկատերինբուրգում մի փոքրիկ աղջիկ փորձել է դանակով պաշտպանել մորը ծեծից: Դեպքի տեսանյութը հրապարակել է REN TV հեռուստաընկերությունը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը ծեծում կնոջը և քաշում նրա մազերից։ Նկարահանողը սենյակում գտնվող մեկ այլ տղամարդ է, ինչը երևում է անդրկադրային ձայնից։ Աղջիկը բարձրաձայն լաց է լինում և գոռում, փորձում է մոտենալ մորը և դադարեցնել պայքարը ու ինչ-որ պահի գնում է խոհանոց ու վերադառնում դանակը ձեռքին:
Տեսանյութի հեղինակն սկսում է պահանջել վայր դնել դանակը և հայհոյում է աղջնակին, ինչպես նաև ասում է, որ նրան կտանի մանկատուն և նա այնտեղ կանցկացնի գիշերը:
Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեռևս անհայտ է, թե երբ է տեղի ունեցել նշված իրադարձությունները, իրականացվում է քննություն՝ պարզելու ծեծկռտուքի պատճառը, ինչպես նաև երեխայի բնակության պայմանները։