Գագիկ Ծառուկյանը երբեք չի հրաժարվում խոստացածից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում և մամուլում: Եվ բոլորը, նրան առողջություն մաղթելու փոխարեն սկսեցին կանխատեսումներ անել ԲՀԿ-ի ներկա և հետագա քայլերի, կառավարության հրաժարականը պահանջել-չպահանջելու մասին:
Սակայն, բնական է, որ այս պայմաններում քաղաքական քայլերի մասին կանխատեսումներ անելը բավական անլուրջ է, քանի որ, ինչպես վաղուց հայտնի է համավարակը գնալով տարածվում է, և նույնիսկ բարի մարդկանց չի փորձում շրջանցել:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետագա քայլերին, ապա պետք չէ ժամանակից առաջ ընկնել ու ինչ-ինչ կանխատեսումներ անել, քանի որ, ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը երբեք էլ չի հրաժարվում այն ամենից, ինչ խոստանում է: Պարզապես հարկավոր է շուտափույթ ապաքինում և առողջություն մաղթել ԲՀԿ առաջնորդին: