Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանքի որոշման դեմ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է տարել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի՝ խափանման միջոց կալանքի վերաբերյալ կայացրած որոշման դեմ, որն արդեն մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը և 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակեց պաշտոնաթող նախագահին: