Արտակարգ դեպք Լոռու մարզում. Գյուլագարակ գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցից Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել նույն դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, 10-ամյա Էմիլա Մուրադյանը, Բաբկեն Սուքիասյանը, Սիլվա Շահինյանը, Արեն Զալինյանը, Սարգիս Մարիկյանը և Կամո Դոխոլյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դպրոցի ճաշարանում սնվելուց հետո թուլություն և սրտխառնոց են զգացել, որից հետո էլ շտապ տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին դպրոցում են գտնվում ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խմբերը, իսկ դպրոցում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: