523 նոր դեպք և 515 առողջացած. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք
Հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111665 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 523 նոր դեպք և 515 առողջացած։
