Արսեն Երևանսկին կորոնավիրուսի թեստ է հանձնել. նոր մանրամասներ գործից (Տեսանյութ)
Armlur.am-ը գրում է.
Օրենքով գող Արսեն Մկրտչյանը՝ Արսեն Երևանսկին, կորոնավիրուսի թեստ է հանձնել: ArmLur.am-ին նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ թեստի պատասխանը բացասական է եղել:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել այսպես կոչված «օրենքով գողե, «Արսեն Երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում