Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութ
Քաղաքականություն

Ոչ պարտադրված լոքդաունը սև խոռոչ է, որից, իրոք, ելք չկա

«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն»,- ֆեյսբուքյան գրառմամբ գուժել է նախարարը: «Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը, ինչքան հնարավոր է շատ»,- կոչ է արել նա: Լոքդաունը կառավարության կողմից կիրառվող իրավական ռեժիմ է, որի ժամանակ քաղաքացիները պարտավոր են մնալ տանը։ Այստեղ «պարտավորը» բանալի բառ է։ Ուստի՝ լոքդաունը, տեսականորեն, չի կարող լինել «ոչ պարտադրված»։ Լոքդաունի ժամանակ կառավարությունը պարտավորվում է փոխատուցել տանը մնացողների սոցիալական պահանջների մի մասը, կանխելու համար սոցիալական ճգնաժամը։ Այս առումով՝ ՀՀ կառավարությունը մոտ 2 տասնյակ կենսական անհրաժեշտության սոցիալական ծրագրեր է հաստատել նրանց համար, որոնք լոքդաունի հետևանքով մասամբ կամ լրիվ կորցրել են եկամուտների աղբյուրները, տուժել են։ Նկատենք, որ նախարարի կոչին տրամաբանորեն հակառակ դիրքում է վարչապետը։ Նա անցած շաբաթ ավետեց, որ ապրիլյան լոքդաունի ժամանակ փակված 71 հազար աշխատատեղերից 50 հազարը վերականգնվել է մայիսին, և դա նկատի ունենալով, հավելեց, որ առաջիկայում լոքդաունի չեն կարող վերադառնալ, քանի որ տնտեսական և սոցիալական լուրջ խնդիրների կբախվենք։ Եվ եթե հասարակությունն անսա նախարարի վերոնշյալ կոչին, ապա տնտեսության բազմաթիվ «ոչ կենսական» ոլորտներում կփակվեն «ոչ կենսական» հազարավոր աշխատատեղեր։ Արդյո՞ք նախարարը բացահայտ առճակատման է գնում վարչապետի հետ։ Եթե՝ այո, ապա գործ ունենք կառավարման ճգնաժամի հետ։ Իսկ եթե նախարարի կոչը համաձայնեցված է վարչապետի հետ, ապա Կառավարությունը շարունակում է ժողովրդի մեջ փնտրել իրավիճակի մեղավորներին։ Այս դեպքում, ենթադրելի է, որ առաջիկայում պարետի որոշմամբ կսահմանվեն, թե որոնք են կենսական շփումները, որոնք՝ ոչ կենսական, այնուհետև կհանդիմանվեն, ինչպես նաև՝ ասֆալտին կփռվեն ու կտուգանվեն նրանք, որոնք ոչ կենսական շփումներ կունենան։ Զուգահեռաբար՝ Կառավարությունը պարտավոր կլինի հավելյալ սոցիալական ծրագրեր գործարկել «ոչ պարտադրված լոքդաունից» տուժողի համար։ Նախարարի գրառումը առարկայական համապատկերում գնահատելու համար կարելի է հիշել վարչապետի կանխատեսումը, թե կորոնավիրուսը Հայաստանում մնալու է 1-1,5 տարի, նախարարի կանխատեսումը, թե կորոնավիրուսը Հայաստանում մնալու է 5 տարի և ԱՀԿ կանխատեսումը, թե Հայաստանում մի քանի հարյուր հազար հոգի վարակվելու են։ Այս կանխատեսումները համադրելով, ակնհայտ է, որ նախարարի վերոնշյալ գրառման վերջին տողում «այս իրավիճակից ելքը» չի վերաբերվում համավարակի մոտալուտ հաղթահարմանը։ Սա նշանակում է, որ, ուզենք-չուզենք, պետք է ապրենք այս իրավիճակում։ Պատկերավոր ասած՝ «ոչ պարտադրված լոքդաունը», դիմակն ու սոցիալական հեռավորությունը կազմում են սև խոռոչ, որից, իրոք, «ելք չկա»։

Թաթուլ Մկրտչյան