Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՓաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումԻններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկել
Քաղաքականություն

«Բժիշկ մահ» նախարարը մաթեմատիկայի դասեր է տալի՞ս. Գագիկ Համբարյան

«Բժիշկ մահ» նախարարը մաթեմատիկայի դասեր է տալիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Այս թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի այդ անձի կողմից արված գրառումը...

Տարրական նողկանք ապրեցի, երբ աչքովս ընկավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը՝ կապված ԲՀԿ+1-ի կողմից ՍԴ ուղղված դիմումի կապակցության արված գրառումը...

Ուրեմն այս դիլետանտը, ով կորոնավիրուսի տարածման առաջին օրերին Նիկոլի հետ միասին հումորներ էր անում այդ վարակի վերաբերյալ և հասարակությանը համոզում էր, որ այդ վարակը վտանգավոր չէ, հիմա որոշել է մաթեմատիկական դասեր տալ և բացատրել, որ 132-ի 1/5-ը ոչ թե 26 պատգամավորն է, այլ 27... «Բժիշկ մահ» նախարարը, որի անգործության և ապատեղեկատվության պատճառով կորոնավիրուսի տարածումն ահագնացող տեմպերի է հասել և ունենք 528 մահացածներ, լավ կանի իր գործերով զբաղի և չբացահայտի իր անգրագիտությունը... Դա վերաբերում է նաև ԼՀԿ-ի անգրագետներին, ովքեր ևս փորձում են ապացուցել Թորոսյանի հաշվարկները և այդպիսով սպասարկում են Նիկոլի հակաօրինական գործողությունները...

Ի դեպ, որպես դասախոս, ով ևս գործ ունի թվերի հետ, պարզաբանեմ դասագրքային մի պարզ կանոն... Եթե ուսանողի, օրինակ՝ ակտիվության միջին գնահատականը կազմում է, օրինակ՝ 85,4, ըստ կանոնի ես նշանակում եմ 85, իսկ եթե այն կազմում է, օրինակ՝ 85,6՝ նշանակում եմ 86... Նույն մոտեցումով էլ աշխատում են համակարգչային համապատասխան ծրագրերը, որոնք համապատասխան առարկայից բազմաթիվ գործոնները գումարելիս ստանում են ուսանողի վերջնական «կլորացված» գնահատականը... Եթե, օրինակ, այն կազմում է 45,3, ապա նույն համակարգչային ծրագիրը դա դարձնում է 45, իսկ եթե, օրինակ, այն կազմում է 45,7՝ 46...

Պարզվում է ՔՊ-ականների և ԼՀԿ-ականների համար դա շատ բարդ մաթեմատիկա է, այնինչ դպրոցում այդ ամենն անցնում են 6-րդ դասարանում...(տե՛ս լուսանկարը.աղբյուր՝

Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012)

Ի դեպ, իսկ իրենք չեն կարծու՞մ, որ 27 պատգամավորն էլ շատ է 132-ի 1/5- համար...

Հ.Գ. Արսեն Թորոսյանին խորհուրդ կտամ մաթեմատիկական հաշվարկներ անել և բացահայտել, թե որքան քիչ կորոնավիրուսով հիվանդներ և այդ վարակի պատճառով մահացածներ կունենայինք, եթե նա և Նիկոլը ժամանակին կարանտին մտցնեին, չհեգնեին այդ հիվանդությունը և մարդկանց չհամոզեին, որ դա շատ վտանգավոր վարակ չէ...»։

Արսեն Թորոսյան կրկին մոռացել է երկրում մոլեգնող կորոնավիրուսի մասին ու լծվել քաղաքական քարոզին