Դանակահարություն. նախընտրական կրքերը բորբոքվել են
NEWS.am-ի տեղեկություններով, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում տեղի է ունեցել դանակահարություն: Մեզ հաջողվեց ճշտել, որ տուժողը Սայաթ-Նովա գյուղի բնակիչ Աբրահամն է: Այս պահին իրավապահները Սայաթ-Նովա գյուղում են եւ փորձում են պարզել դեպքի մանրամասները: Նախնական տեղեկություններով, այդ միջադեպը դարձյալ տեղի է ունեցել նախընտրական բախումների արդյունքում:
Տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք ոստիկանությունից մանրամասներ ճշտել, սակայն, լրատվական բաժնից միայն հաստատեցին, որ Մասիսի հիվանդանոցից ահազանգ են ստացել, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով անձ է տեղափոխվել:
Հավելենք, որ երիտասարդը վնասվածքներ է ստացել որովայնի շրջանում: