Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան
Քաղաքականություն

Հարավային Կովկասում Թուրքիան դարձել է ավելի ռազմատենչ. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի գործողություններին:

Հայտարարությունում ասվում է. «Վերջին շաբաթներին աշխարհասփյուռ հայությունը ականատես է Թուրքիայի կողմից հայության դեմ դրսեւորված ատելությամբ լի հրահրումների եւ թշնամական գործողությունների՝ Թուրքիայում, Հարավային Կովկասում եւ ողջ աշխարհում:

Այս սադրանքներից առավել ուշագրավները տեղի ունեցան Լիբանանում, արձանագրվեցին հրահրումներ ու բողոքի ցույցեր, որոնք կազմակերպվել էին Անկարայի եւ, հայ ազգի դեմ ցեղասպանական մտադրությունների հարցում նրա հետ դաշնակցած, առանձին շրջանակների կողմից: Այս թշնամանքի մասին ուշագրավ ձեւով ծանուցվեցին նաեւ Էրդողանի կառավարության հրապարակային հայտարարություններով, երբ դիտել տրվեց, որ Թուրքիայի Բարձրագույն խորհրդատվական խորհուրդը հինգ ժամ տեւած նիստ է հատկացրել Հայոց ցեղասպանության ճշմարտացի, արդար եւ համապարփակ միջազգային լուծման ուղղությամբ «Հայկական լոբբիի» առաջխաղացմանը խոչընդոտելու հարցին:

Հարավային Կովկասում Թուրքիան դարձել է ավելի ռազմատենչ՝ հետեւողականորեն մեծացնելով լարվածությունը, ձգտելով ահաբեկել Հայաստանին ու Արցախին, ուղղակիորեն ու անուղղակիորեն ավելի մեծ աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանի ագրեսիային եւ առավել ռազմականացնելով պատմական հայկական Նախիջեւանը:

Ընդհանուր առմամբ, Թուրքիան ընդարձակել է իր ապակայունացնող գործողությունները ամբողջ Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆիկայում:

Վերջին երեք տասնամյակներին իրավիճակն այնպիսին է, որ Անկարայի յուրաքանչյուր հակահայ սրացմանը Բաքուն արձագանքում է համապատասխան կերպով՝ ագրեսիվ քաղաքականությամբ, սահմանային գրոհներով, զինադադարի խախտումներով, մարդկային իրավունքների ոտնահարմամբ, պատմական կեղծիքներով ու ատելության հրահրումներով, որոնք վերջին շաբաթներին դատապարտվեցին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը, համագործակցաբար աշխարհասփյուռ իր ցանցի եւ համախոհ գործընկերների հետ, շարունակում է ուշադրությամբ հետեւել այս սադրանքներին եւ անկասելի մնալ իր հիմնական առաքելության իրականացման մեջ՝ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգության ապահովում, աշխարհասփյուռ հայության շահերի պաշտպանություն եւ ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի իրականացման հետապնդում։