Սրտի կաթվածը կանխող հզոր միջոց
Գիտնականները հանրության ուշադրությանն են ներկայացնում մեկ բաղադրիչ, որն օգնում է արագ կանխել սրտի կաթվածը: Դա պղպեղն է, որն օժտված է մի շարք օգտակար հատկանիշներով: Բժիշկներն ու հեքիմները հիացած են պղպեղի այս տեսակի բուժիչ հատկություններով: Թեև այնքան էլ շատ հետազոտություններ չեն կատարվել, բայց հայտնի է, որ պղպեղով պատրաստված մեկ բաժակ թեյը կամ թուրմը շատ օգտակար է, պնդում են բժիշկները:
Այն կարող է օգնել փրկել հիվանդի կյանքը, երբ զգում եք, որ նրա մոտ կաթված է զարգանում: Սրտի կաթվածը կանխելու համար դեռ գիտակցության մեջ գտնվող հիվանդին պետք է խմեցնել մեկ թեյի գդալ պղպեղը` մեկ բաժակ ջրում խառնած: Իսկ եթե հիվանդն անգիտակից է, պետք է մի քանի կաթիլ թուրմից կաթեցնել նրա լեզվի տակ:
Պղպեղը նաև արյունը մակարդող հատկություն ունի և կարող է օգնել կանգնեցնել արյունահոսությունը: Այն կարգավորում է արյան շրջանառությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: