Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գևորգյան
Քաղաքականություն

«Իշխանությունը մի կողմից՝ գերի է վերցրել հանրությանը, մյուս կողմից էլ՝ նրանց դրդում է քայլերի, որոնք մահացու վտանգ են պարունակում». Հրանտ Մելիք-Շահնազարյան․ 168.am

«Իշխանությունները մի կողմից՝ երկրում արտակարգ դրություն են հայտարարում, որը փաստացի գոյություն չունի ոչ մի գործոնով, բացառությամբ մեկ հանգամանքի՝ ազատ հավաքների արգելքը: Այդ ընթացքում իրենք վավերացնում են Լանզարոտեի կոնվենցիան, քաղաքական հետապնդում են սկսում ընդդիմադիր ուժերի առաջնորդների նկատմամբ, այդ թվում՝ խորհրդարանական, և դրա շրջանակում նաև սկսում են Սահմանադրական հեղաշրջման գործընթաց, որի նպատակն ամենևին էլ Հրայր Թովմասյանին և երեք այդ դատավորներին պաշտոնանկ անելը չէ, այլ ՍԴ-ն ամբողջությամբ իրենցով անելը և դատական իշխանությունը նույնպես Նիկոլ Փաշինյանի կամքին ենթարկելը»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ եթե իշխանությունները հաջողեն իրենց ծրագիրն ամբողջությամբ իրականացնել, կնշանակի, որ Հայաստանում այլևս գոյություն չունի քաղաքական և իրավական պայքար. «ԱԺ-ով իրենց մեծամասնությամբ ինչ ուզեն՝ կանեն: Նման իրավիճակում ինձ՝ որպես քաղաքացու, այլ բան չի մնում. կլինի արտակարգ դրությո՞ւն, թքած. դուրս եմ գալու փողոց և պայքարելու եմ, թող բերման ենթարկեն մեկին, երկուսին, երեքին, բայց վստահեցնում եմ, որ 1000 հոգու չեն կարող բերման ենթարկել, 10 հազարին՝ առավել ևս»:

Նրա դիտարկմամբ՝ ժողովրդական աջակցությունը Նիկոլ Փաշինյանը հիմա փոխարինում է այլ աջակցությամբ՝ իրավապահ մարմիններին ենթարկելով իր կամքին. «Մենք տեսանք, որ շատ կարճ ժամանակում նորից արտակարգ դրության պայմաններում ԱԱԾ տնօրեն, ոստիկանապետ է փոխում, նշանակում է իրեն հլու-հնազանդ մարդկանց, ովքեր շատ հեռու են այն արժեքներից և գործիքակազմից, որոնց կիրառողը պետք է լինեն: Նրանք էլ սկսել են կեղտոտ գործունեություն՝ առանց հաշվի առնելու, որ կա օրենք, բարոյականություն: Նիկոլ Փաշինյանը, երևի, որոշել է, որ ոստիկանապետությունը կամ ԱԱԾ-ի միջոցով ճնշված քաղաքացիները կարելի է փոխարինել ժողովրդական աջակցությամբ, և տեսնելով, որ կորցնում է մի տեղ, իր համար այլ հենասյուն է ստեղծում»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ ի՞նչն էր խանգարում Նիկոլ Փաշինյանին՝ Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները, որոնք մարդկանց ցույցերի են մղում, թողնել թվերի կայունացման շրջանում. «Ինչո՚՞ւ ստիպեցին հազարավոր մարդկանց դուրս գալ և անցկացնել կամ ԱԱԾ շենքի դիմաց, կամ դատարանի շենքի դիմաց, հետո էլ ասելու են, որ անկարգապահ քաղաքացիներ են, և վիրուսը տարածվում է: Եթե չկա դրան տրամաբանական բացատրություն, ապա ես ասում եմ՝ այս իշխանությունը մի կողմից՝ գերի է վերցրել հանրությանը, մյուս կողմից էլ՝ նրանց դրդում է քայլերի, որոնք այդ հանրության համար մահացու վտանգ են պարունակում: Այն մահերի քանակը, որն այսօր ունենք, ընկնելու է Նիկոլ Փաշինյանի և նրա անտաղանդ կառավարության խղճի վրա, և նրանք պետք է պատասխանատվության կանչվեն իրենց այդ սադրիչ գործողությունների արդյունքում վարակի այսչափ տարածման համար»: