Կարեն Իսախանյանի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի դրամական միջոցները կազմում են մոտ 35 հազար ամերիկյան դոլար: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի՝ 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ Կարեն Իսախանյանը մեկ բնակարանի սեփականատեր է: Իր դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 17 միլիոն դրամ: Իսկ եկամուտները 2016 թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում գոյացել են աշխատավարձից և կազմել 1 միլիոն 435 հազար դրամ:
Մինչ այս Իսախանյանը զբաղեցնում էր Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնը:
Վերջինս ճարտարագետ հետազոտողի որակավորում ունի, միաժամանակ ավարտել է նաև ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես «Ռոսար» բաժնետիրական ընկերության հայկական տնօրինության տնօրեն։ 2001 թ. սկսած մտել է պետական ապարատ՝ զբաղեցնելով Տարածքային կառավարման նախարարի օգնականի պաշտոնը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: