Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես են Երևանում ԴԱՀԿ աշխատակիցները բռնություն կիրառում քաղաքացու նկատմամբ (Տեսանյութ)
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ը օրեր առաջ տեղեկություն էր հրապարակել, որ հունիսի 17-ին Երևանում Իսրայելյան փողոցում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները բռնություն էին կիրառել 60-ամյա Արմեն Ե-ի նկատմամբ։
Հրապարակումից հետո ԴԱՀԿ որոշ պաշտոնյաներ նեղսրտել էին, թե Ոստիկանություն դիմած Մարինե Հ-ն, տուժած Արմեն Ե-ն և SHAMSHYAN.com-ը գույները խտացրել էին։
Այսօր, հունիսի 21-ին SHAMSHYAN.com-ին տեսանյութ է տրամադրել Արմեն Ե-ն, ինչը ներկայացնում ենք ընթերցողներին։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում