Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան
Քաղաքականություն

Անսպասելի բաժանարար գծեր․ Ընդդիմությունը պլան Բ ունի՞

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը չի համագործակցելու ՀՀԿ հետ, քանի որ մերժում են այն ուժերին, որոնց մերժել է ժողովուրդը։

Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ չի համագործակցելու այլ ուժերի հետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցով։

Վենետիկի հանձնաժողովի կարծիքից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարել են, որ եթե Սահմանադրական դատարանը 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչի, Քոչարյանի գործը պետք է կարճվի։

Իշխող մեծամասնության ներկայացուցիչներն ասում են, որ ՍԴ-ն կարող է չհասցնել կայացնել այդ որոշումը, քանի որ, ինչպես գրում է մամուլը, հաջորդ շաբաթ խորհրդարանը «կլուծի» Սահմանադրական դատարանի հարցը։

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Բանկային գաղտնիքի օրենքի մասին՝ դրանում փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելով։

Հայաստանում քաղաքական պղտոր ջրերն աստիճանաբար պարզվում են, եւ արդեն տեսանելի է, թե ինչ են ուզում կուսակցությունները եւ ինչ դիրք կարող են զբաղեցնել։

Օրինակ, այն բանից հետո, երբ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ու եվրոպական կառույցները, որոնք Հայաստանում գործընկեր ունեն ՀՀԿ-ին, մտահոգություն են հայտնել ընդդիմությանը ճնշելու առթիվ, ԲՀԿ-ը հայտարարել է, որ չի համագործակցելու ՀՀԿ հետ։ ԲՀԿ-ին աջակցել է Եդինայա Ռոսիյան, Ռոուսաստանի դեսպանը հանդիպել է ԲՀԿ պատգամավորներին, իսկ Ծառուկանը չի ուզում անուղղակի ասոցացվել ՀՀԿ հետ, որը համարվում է եվրոպամետ։

Միեւնույն ժամանակ, ազատական Լուսավոր Հայաստանը, որն արեւմտյան արժեքներ է դավանում, ասում է, որ չի համագործակցելու քաղաքական ուժերի հետ Փաշինյանի հրաժարականի հարցով։ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն խորհրդարանական ընդդիմություն են, եւ մամուլում գրվել է, որ նրանք ընդհանուր ջանքերով կարող են անվստահություն հայտնել Փաշինյանին, կամ էլ վայր դնել մանդատները եւ արտահերթ ընտրություններ նախաձեռնել։

Հայաստանի ներքաղաքական կյանքում անսպասելի բաժանարար գծեր են հայտնվել ուժերի միջեւ, որոնք հակված են համագործակցության Արեւմուտքի հետ, եւ նրանց միջեւ, որոնք չեն թաքցնում ռուսական կողմնորոշումը։ Դա, իհարկե, չի նշանակում, որ ԼՀԿ-ն կվազի համագործակցության ՀՀԿ հետ ու հանդես կգա Փաշինյանի դեմ, որին կցանկանային տապալել ռուսամետ ուժերը։

Ռոբերտ Քոչարյանի՝ ակտուալ քաղաքականություն վերադառնալուց հետո կփոխվի՞ այս դասավորությունը։ Արտաքին քաղաքական կողմնորոշման թեման ակտուալ կդառնա՞ իշխանության հռետորաբանությունում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մարդիկ, որոնք երրորդ երկրների չորրորդական պաշտոնյաների ընդունում են որպես ղեկավարություն, տեղ չունեն հայկական քաղաքականությունում։ Թեման մինչեւ վերջ կբացվի՞։ Թե՞ արտաքին ուժերը Հայաստանում իրենց դրածոների միջոցով կկարողանան ծավալել պլան Բ-ն։