Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու
Քաղաքականություն

Այդուհանդերձ, ինչո՞ւ Հայաստանը միացավ հակաչինական Ալիանսին

Ինչպես և խոստացել էի, անդրադառնում եմ հակաչինական Ալիանսին՝ Հայաստանի միանալու հիմնավորումների բացակայությանը։

Վստահաբար չէի անդրադառնա, եթե չանձնավորվեր և ինձ ԱԳՆ-ն չմեղադրեր «Յուրաքանչյուր միջազգային նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության վերաբերյալ կարող են լինել տարբեր գնահատականներ և որակումներ, որոնք միշտ չէ, որ տեղին են՝ հատկապես այն դեպքերում, երբ վերլուծություններում փորձ է կատարվում հասկանալ բոլորի, բայց ոչ Հայաստանի շահերը:» նախադասությամբ:

Դե, եթե այդպես է, հիմա անդրադառնանք ԱԳՆ՝ Հայաստանի շահերը չհասկանալուն:

Եվ ուրեմն,
1․ Եթե Հայաստանում կրոնի ազատության հետ կապված խնդիրներ կան և եթե Հայաստանում որևէ կրոնական փոքրամասնություն (ռուսներ, եզդիներ և այլն) ունեն խնդիրներ կրոնի ազատության հետ, ապա մեր անդամակցությունը Ալիանսին կլիներ տրամաբանական:

2․ Եթե հայ համայնքը՝ Իրանում, Թուրքիայիում, Սիրիայում, արաբական որևէ այլ երկրում, Եվրոպայում կամ Լատինական Ամերիկայում ունենար խնդիրներ կապված կրոնի ազտության հետ, ապա մեր անդամակցությունը Ալիանսին կլիներ տրամաբանական:

3․ Եթե Ալիանսը` որպես թիրախ ընտրեր Ադրբեջանին կամ Թուրքիային, մեր անդամակցությունը կլիներ տրամաբանական:

Վերոնշյալ կետերում կա՞ն «Հայաստանի շահերը»: Չկան:

Հակաչինական ալիանսին միանալու մեր հիմնավորումներից մեկը հետևյալն է․ «Որպես ցեղասպանություն վերապրած ազգ` մենք մեծ կարևորություն ենք տալիս կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցերին»։ Փայլուն ձևակերպում։ Համաձայն եմ։ Սակայն, այստեղ մի տրամաբանական հարց է առաջանում։ Էդքան ցեղասպանությունների մասին, որ խոսում եք, քանի՞ Ցեղասպանություն է (այդ թվում հենց հիմա տեղի ունեցող) ճանաչել Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում: Ինչու՞ Ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակիր Հայաստանը չի ճանաչում տասնյակ ցեղասպանությունները, որ տեղի են ունեցել 20-21-րդ դարերում: Քաղաքական հարց է՞: Իսկ, որ ուրիշները մեր Ցեղասպանությունը չեն ճանաչում, ինչու՞ ենք նրանց քննադատում: Մենք իրենցից տարբերվում ե՞նք:

Եվ վերջապես, պետք չէ պնդել, որ Ալիանսը քվեարկող կամ բանաձև ընդուող մարմին չէ: Ըստ Ալիանսի կանոնադրության, բոլոր բացահայտված խնդիրները «միանման մտածող» երկրների կողմից բարձրաձայնվելու և ընթացք են ստանալու ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում:

Նորից եմ կրկնում, սա ԱՄՆ-Չինաստան մրցապայքարի դաշտն էր, որը մեր կռիվը չէր: Բայց Հայաստանը դարձավ 193 երկրներից ընդամենը 29-րդը, որ դարձավ հակաչինական Ալիանսի անդամ:

Ինչպես ասել է պետքարտուղար Պոմպեոն Ալիանսի հանդիպման ժամանակ, «Չինաստանի Կոմկուսը բոլոր կրոնների թշնամին է»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան