Հայտնաբերվել է կորոնավիրուսի դեմ պայքարում ծանր հիվանդների համար փրկություն հանդիսացող առաջին արդյունավետ դեղամիջոցը
Բրիտանացի փորձագետները հայտնում են, որ կորոնավիրուսով վարակված ծանր
հիվանդների բուժման դեպքում մեծ օգնություն կարող է ցույց տալ դեքսամետազոն
դեղամիջոցը, որը համեմատաբար մատչելի է:
Ինչպես փոխանցում է BBC News-ը,
դեքսամետազոնի ցածր չափաբաժնով ստերոիդային բուժումը մեծ առաջընթաց է
վիրուսի դեմ պայքարում: Նշվում է, որ դեքսամետազոնն ընդգրկվել է
«Քովիդ-19»-ի դեմ պայքարում դեղամիջոցների արդյունավետության բացահայտմանն
ուղղված խոշորագույն գիտափորձում:
Մասնագետները պարզել են, որ դեքսամետազոնը երեք անգամ նվազեցնում է
թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիք ունեցող հիվանդի մահանալու
վտանգը: Իսկ թթվածնի կարիք ունեցողների պարագայում մահվան վտանգը հնգակի է
կրճատվում:
Հետազոտողները պնդում են, որ եթե այս դեղամիջոցը համավարակի սկզբից ի
վեր օգտագործվեր կորոնովիրուսով հիվանդներին բուժելու համար, մինչև 5000
կյանք փրկված կլիներ:
Այս դեղամիջոցը մեծապես կարող է օգտակար լինել աղքատ երկրներում, որտեղ մեծ է կորոնավիրուսով հիվանդների թիվը:
Ավելին․․․