«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է «Հայրենիք», Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Մեկ Հայաստան» կուսակցությունների հայտարարությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է Հայաստանի
արտախորհրդարանական քաղաքական երեք ուժերի՝ «Հայրենիք», Հայ Հեղափոխական
Դաշնակցություն և «Մեկ Հայաստան» կուսակցությունների հայտարարությունը:
Մենք կիսում ենք բոլոր այն մտահոգությունները, որոնք տեղ են գտել
ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ: «Բարգավաճ
Հայաստան» կուսակցությունը միանում է ազգային-պետական իրական օրակարգի
շուրջ, համազգային ներուժով և համախոհությամբ մեր պետականությանն ուղղված
մարտահրավերները հաղթահարելու կոչին: Այո՛, ռեպրեսիվ գործելաոճը,
շանտաժը և իշխանության ձախողումների մասին բարձրաձայնող ընդդիմադիրներին
ամեն գնով լռեցնելու ապօրինի գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական
երկրի քաղաքական համակարգում: Եկել է բոլոր առողջ ուժերի, գործիչների,
անհատների և կազմակերպությունների ջանքերը միավորելու, օր օրի դեպի
անդունդը գահավիժող մեր հայրենիքը փրկելու ժամանակը