Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասինՌուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը
uncategorized

ՀՀԿ–ական «պայքարի բովով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արարատի մարզը հերթական անգամ ուշադրության կենտրոնում է։ Արդեն իսկ հայտնի է, որ մարզի ՀՀԿ–ական թեկնածուներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի ու նրանց կողմնակիցների միջև տեղի է ունեցել բախում և ծեծկռտուք։
Ի դեպ, հետաքրքիր է, որ ոչ վաղ անցյալում «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չէր բացառել նման միջադեպերը հանրապետականների միջև՝ նշելով, թե որևէ մեկը տարատեսակ միջադեպերից ապահովագրված չէ։
Միևնույն ժամանակ այս փաստը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացները առաջիկայում համեմված են լինելու բազմաթիվ նման դեպքերով և որ ամենահետաքրքիրն է, նման միջադեպերի գլխավոր հերոսները լինելու են հենց հանրապետականները։ Այս միջադեպը հերթական անգամ վկայում է այն մասին, որ Հանրապետական կուսակցության մեջ մեծ թիվ են կազմում սեփական շահագրգռություններով հայտնված տարատեսակ անձինք, որոնք պատրաստ են խորհրդարանական մանդատի համար կատաղի պայքար մղել և թիմակիցների, և մրցակիցների հետ։
Նման միջադեպերը գալիս են ապացուցելու այն փաստը, որ Հանրապետականի կուռ և գաղափարական պլատֆորմն ընդամենը չափազանցված հռետորաբանություն է, քանի որ այս կուսակցության շարքերը համալրված են անձանցով, ովքեր վայրկենական կարող են հայտնվել այլ ճամբարում, եթե ինչ–որ կերպ կուսակցության որդեգրած ճանապարհը կվնասի նրանց շահերին։ Նման չինովնիկներն ու գործարարները, բնականաբար, չեն կարող ոչ միայն Հանրապետականի, այլև ցանկացած այլ կուսակցության համար կայուն հիմք լինել։
Մյուս կողմից նման միջադեպերը ավելի են պարզեցնում իրավիճակը Հանրապետականի վերին էշելոնների համար, քանի որ այսօրինակ դեպքերից են պարզ դառնում այն անհատները, որոնք առավել օգուտ կարող են բերել կուսակցությանը։ Հասկանալի է, այդ օգուտը չի նշանակում կուսակցության վարկանիշի աճ կամ քաղաքական կապիտալ, այլ ընդամենը ցույց է տալիս, թե որ գործիչները կարող են ավելի շատ ձայներ ապահովել, ուղղորդել ընտրողներին և այլն։
Սակայն մյուս կողմից՝ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված այս միջադեպերը որոշակիորեն ջլատում են Հանրապետական կուսակցությունը, քանի որ ինչպես արդեն նշվեց, այստեղ հավաքված են անհատներ, ովքեր հետապնդում են իրենց անձնական շահերը, իսկ այն պահից սկսած, երբ կուսակցությունը այս կամ այն կերպ չի ապահովում այդ շահը, վերջիններս պարզապես կարող են հեռանալ կուսակցությունից։ Նման շրջադարձի պարագայում Հանրապետականը զրկվում է իր հիմնական ձայն ապահովողներից, քանի որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս կուսակցության իշխանությունը հիմնված է տարբեր հեղինակությունների, գործարարների ու պարզապես հարուստների վրա, որոնք էլ ապահովում են հիմնական ընտրազանգվածը։
Թե ինչ կլինի Հանրապետականի հետ գլխավոր ձայն բերողներին կորցնելու պարագայում, ըստ էության, այնքան էլ դժվար չէ կանխատեսել։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: