Սամվել Ալեքսանյանը ստիպում է․ ահազանգում են լեռնագոգցիները
Hayeli.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում գտնվող «Բաղրամյանի ալրաղաց» գործարանը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ընտրություններին ողջ կազմով «աջակցելու» է վերջինիս։ Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ գործարանի ղեկավարությունն աշխատակիցներին ստիպում է ներկայացնել անձնագրային տվյալները, որպեսզի ընտրությունների համար կարողանան փոխել գործարանի աշխատակիցների հաշվառման վայրը։
Հիշեցնենք, որ ԸՕ-ն տալիս է նման հնարավորություն, երբ քաղաքացին հաշվառված է մի բնակավայրում, բայց փաստացի մեկ այլ բնակավայրում է ապրում, ապա ընտրությունների ժամանակ՝ լրացուցիչ ցուցակների միջոցով, քվեարկում է այն ընտրատեղամասում, որտեղ փաստացի բնակվում է։
Այժմ Սամվել Ալեքսանյանը ստիպում է իր աշխատակիցներին ժամանակավոր դառնալ Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներ, որպեսզի ընտրություններին քվեարկեն իր օգտին։ Ստացվում է՝ ապրիլի 2-ին մի քանի հարյուր լեռնագոգցիներ կդառնան Երեւանի բնակիչներ՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված քվեարկելով թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սամվել Ալեքսանյանի օգտին։
Մեզ դիմած աշխատակիցը չցանկացավ ներկայանալ՝ ասելով, որ արդեն իսկ սպառնացել են տվյալները չտրամադրելու դեպքում աշխատանքից հեռացնել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: