Թլիկում սպանված երիտասարդն առաքիչ էր. ազատ ժամերին «Յանդեքսում» էր աշխատում (ֆոտո)
News.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում երեկ` փետրվարի 26-ին, դաժանաբար սպանված Կարլեն Գրիգորյանն աշխատում էր «Յանդեքս» տաքսի ծառայությունում:
NEWS.am-ի թղթակցին Կարլենի հարազատները պատմեցին, որ նա երկու ամիս առաջ էր մեքենա գնել եւ ազատ ժամանակ տաքսի էր վարում:
«Կարլենն առաքիչ էր աշխատում, գործից հետո էլ տաքսի էր քշում: Երեկ 3-ի կողմերը խոսել է քրոջս հետ, ասել, որ աշխատանքը վերջացնում է, տուն գա, իսկ հետո հետ է զանգել, թե գործեր ունի, չի կարող գալ: Սպանողին եղբայրս չի ճանաչել, մենք էլ չենք ճանաչում, չգիտենք, թե ինչն է եղել սպանության պատճառը»,- ասաց Կարլեն Գրիգորյանի փոքր եղբայրը:
20-ամյա երիտասարդը, հարեւանների խոսքով, շատ աշխատասեր էր, հանգիստ, կռվարար չէր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: