Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա Կոստանյան
Քաղաքականություն

Քրեական կամ իրավախախտումների վիճակագրություն․ հանցագործությունների աճ է գրանցվել. Երեւանը զիջում է «քրեական» դիրքերը

Համավարակային ու մեկուսացման ամիսների սոցիալ-հոգեբանական ազդեցությունը դեռ երկար կլինի հասարակակագիտական ուսումնասիրությունների կենտրոնում: Այս մասին իր հոդվածում նշել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի փորձագետ Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որովհետեւ կատարվող գործընթացներն իսկապես աննախադեպ են (նկատե՞լ եք, որ մեր իշխանություններն է՛լ չեն օգտագործում աննախադեպ բառը): Իսկ հասարակական պրոցեսները իսկապես աննախադեպ են, մասամբ նաեւ անհասկանալի:

Տեսե՛ք, իրավախախտումների վիճակագրությունն արձանագրում է, որ անցած տարվա առողջ ապրիլին մեր երկրում արձանագրվել է «տրանսպորտային միջոցներ փախցնելու» 2 դեպք: Այս տարվա անառողջ` համավարակային ապրիլին արդեն 3 դեպք: Սույն փաստը բազում այլ իրավախախտումների տվյալների հետ անհավանական է թվում: Թեկուզ այն, որ 2019-ի հունվար-ապրիլին գրանցվել է 8 397 հանցագործություն: Իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 8 986: Չորս ամսվանից մեկուկես ամիսը արտակարգ վիճակի հետ է համընկնում:

Ուստի վիճակագրությունը հուշում-ճշտում է մտցնում` հանցագործությունների աճը գրանցվել է առաջին եռամսյակի հաշվին: Իսկ այս տարվա ապրիլին հանցագործությունների քանակը նախորդի համեմատ նվազել է մոտ 300-ով: Բայց ասվածից չի կարելի ենթադրել, որ արտակարգ դրության պարագային մենք խիստ օրինապաշտ վարքագիծ ենք դրսեւորել: Թեկուզ այն պատճառով, որ թե՛ 2019-ի, թե՛ 2020-ի ապրիլին 5-ական սպանություն է տեղի ունեցել երկրում: Իսկ այն, որ հրազենի ու ռազմամթերքի գործադրմամբ հանցագործությունների քանակը կրկնակի աճել է` հակառակն է ապացուցում: Դրանց թիվը 2019-ի ապրիլին 6 էր, 2020-ի ապրիլին՝ 12:

Բայց բուն վիճակագրությունը հակասական է: Տեսե՛ք, «ծանր» որակավորվող հանցագործությունների քանակն այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում աճել է (մոտ 700-ով): Բայց ապրիլը նախորդ ապրիլի համեմատ նվազել է (299 դեպք` 2019-ի 351-ի դիմաց): Հակասականության ու քրեական իմաստով ավելի ծանր իրավիճակ կարելի է համարել այն, որ 2020-ին «առանձնապես ծանր» որակվող հանցագործությունների թիվն աճել է 2019-ի առաջին չորս ամիսների եւ ապրիլը ապրիլի համեմատ: 2019-ի առանձնապես ծանր հանցագործությունների քանակը 83 է, իսկ 2020-ինը` 104: Ընդորում անցած տարվա ապրիլին կատարվել է 21 «առանձնապես ծանր» որակվող հանցագործություն, իսկ 2020-ին` 27:

Այն, որ իրավախախտումների վիճակագրությունը որոշակիորեն տրամաբանական ու հասկանալի է, կարելի է դիտարկել գողությունների քանակական համադրմամբ: 2019-ին արձանագրվել է 937 գողություն, իսկ 2020-ին 708 (229-ով պակաս): Դժվար չէ հասկանալ, որ սա (առաջին հերթին) արձանագրվել է բնակարանային գողությունների կտրուկ կրճատման հաշվին: Այս ապրիլին գրանցվել է 93 դեպք, նախկինի 152-ի դիմաց:

Պարզ ասած, հենց սա կարելի է համարել իշխանությունների ու ոստիկանության կողմից արտակարգ վիճակի նկատմամբ թույլ վերահսկողության արդյունք: Եթե ասվածը բավարար չհամարվեց, կարելի է հավելել եւս մեկ տվյալ: 2019-ի հունվար-ապրիլին «իշխանությունների ներկայացուցչի նկատմամբ բռնության գործողություն» որակվող հանցագործության 10 դեպք է արձանագրվել 2019-ին: Իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 20 դեպք: 2019-ի ապրիլին այս հանցատեսակի արձանագրված քանակը 4 է: Իսկ այս տարվա ապրիլին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կրկնակիից ավելի են բռնության դեպքեր գրանցվել` 9: Արտակարգ դրությունը նպաստել է, որ «կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության» համար ավելի քիչ դեպքեր արձանագրվեն: 2019-ի ապրիլի 16-ի դիմաց՝ 2020-ի ապրիլին 14 դեպք:

Վերջում մեկ տվյալ` Երեւանը զիջում է «քրեական» դիրքերը: Նախորդ տարվա հունվար-ապրիլին մայրաքաղաքում էր արձանագրվել հանցագործությունների 52.1 տոկոսը: Իսկ այս տարի` 50.8:

Ահա մեր հունվար-ապրիլի իրավախախտումների պատկերը: