Դաժան սպանություն Արագածոտնի մարզում․ Mercedes-ում հայտնաբերվել է 20-ամյա տղայի՝ պարանոցը մի քանի հարվածով կտրած դի
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ փետրվարի 26-ին , դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել , որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա իսկ մեքենայից քիչ այն կողմ տղամարդու դի կա։ Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանում են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը, Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ, մարզի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի 35 DX 790 համարանիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերում են պարանոցը կտրած տղամարդու դի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: