Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. Ռուբիո
Աշխարհ

ՄԱԿ-ը մեկնարկում է նոր սոցիալ-տնտեսական նախաձեռնություն՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ից առավել տուժած բնակչությանը աջակցելու համար

Երևան, 9-ը հունիսի, 2020 թ. – ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը 1 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամից* (“Recover Better Fund”)՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի անմիջական և կարճաժամկետ սոցիալ-տնտեսական հետևանքները լուծելու համար՝ օգտագործելով առկա բազմոլորտային արձագանքը:

Հայաստանի համատեղ ծրագիրը, որը կրում է «ՔՈՎԻԴ-19-ը և կայունությունը Հայաստանում. խոցելի մարդկանց և համայնքների վրա սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմացումը» անվանումը, մշակվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի յոթ գործակալությունների՝ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից: ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարության ներքո՝ ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին՝ հատկապես արձագանքելով Հայաստանում առավել խոցելի բնակչության կարիքներին, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, միայնակ մայրերին, մեծահասակներին, ընտանեկան բռնություն վերապրած անձանց, առաջնագծի աշխատողներին, տեղահանված մարդկանց և աշխատանքային միգրանտներին, ինչպես նաև՝ համավարակից տուժած փոքր բիզնեսներին:

Նախաձեռնության մասին նախօրեին հայտարարել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը՝ ՔՈՎԻԴ-19-ի արձագանքի շուրջ Հայաստանում ՄԱԿ-ի թիմի և ՀՀ Կառավարության, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և մի շարք նախարարությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման ժամանակ:

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը ջանք չի խնայել՝ մշակելու արդյունավետ համագործակցություն, որը կօգնի ամրապնդել Հայաստանի կառավարության կարողությունները և ուղղակիորեն կարձագանքի ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության հանդեպ առավել խոցելի խմբերի և համայնքների խնդիրներին՝ համոզվելով, որ ոչ ոք չի անտեսվել», – քննարկման ժամանակ ասաց Շոմբի Շարփը:

«Կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ին` այս դժվար պահին Հայաստանի կողքին լինելու համար, ինչպես նաև բարձր եմ գնահատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ստեղծված կառուցողական համագործակցությունը: Բոլորիս նպատակը մեկն է` արդյունավետ կերպով պայքարել համավարակի դեմ և հնարավորինս մեղմել դրա սոցիալ-տնտեսական հետևանքները», -ընդգծել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանի համատեղ ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝ 1) իրավունքների և փաստերի վրա հիմնված սոցիալական պաշտպանության տրամադրումը, մասնավորապես՝ կանխիկ գումարի փոխանցման և առաջնային ծառայությունների տեսքով, ինչը հնարավորություն կտա բարելավելու բարդ իրավիճակում գտնվող խմբերի կարգավիճակը և նվազագույնի հասցնելու նրանց խոցելիությունը ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական ազդեցությունների հանդեպ, և 2) բարդ իրավիճակում գտնվող խմբերի և միկրո, փոքր ու միջին չափի ձեռնարկությունների (ՓՄՁ) աշխատատեղերի և ձեռնարկատիրական ջանքերի աջակցումը և խթանումը, այդ թվում՝ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը բարելավման, ինչպես նաև՝ թվային նորարարությունների միջոցով:

«Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամի աջակցությունը հնարավոր է դարձել Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի և Դանիայի կառավարությունների առաջին ներդրումների շնորհիվ, ինչը ՄԱԿ-ին հնարավորություն է տվել ստեղծել ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման հիմնադրամ: Բոլոր անհատները և կազմակերպությունները, որ ցանկանում են աջակցել այս ծրագրին, կարող են հանգանակել հատուկ կայքի միջոցով, իրենց նվիրատվությունը հատկացնելով Հայաստանին, կամ կապ հաստատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի գրասենյակի հետ՝ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:

*«Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամը ՄԱԿ-ի միջգերատեսչական ֆինանսավորման մեխանիզմ է, որը գործարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից 2020 թվականի ապրիլին՝ աջակցելու համար ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին՝ հաղթահարելու ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով ծագած առողջապահական և զարգացման ճգնաժամը: Հիմնադրամը կառավարվում է Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի (ԲԳՆՀ) կողմից և աջակցում է տնտեսական ծանր վիճակի և սոցիալական խաթարման հանդեպ առավել խոցելի խմբերին (ԲԳՆՀ-ի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այս հղմամբ՝ http://mptf.undp.org):