Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինՆյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Երկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումՎայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարըՃիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՍպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»
Հասարակություն

Հիվանդանոցներում տեղ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ միացման ժամանակ քաղաքացիներին հորդորեց հետևել անվտանգության կանոններին՝ վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար: Նա նշեց, որ երկրում կան հազարավոր մարդիկ, որոնք ախտանիշներ չունեն, բայց, կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելով, կարող են վարակել իրենց շրջապատին:

«Որքան շատ է վարակվածների թիվը, այնքան շատ է ծանր և առանձնապես ծանր հիվանդների թիվը, մահացությունների թիվը ևս ավելանում է: Մեր առողջապահական համակարգի հզորությունը մեծացել է, շարունակում է մեծանա, սակայն, եթե ծանր դեպքերը շատանան, ապա հիվանդանոցներում տեղ չի լինի: Նման դեպքերում մենք ստիպված ենք լինելու վերադառանալ տոտալ լոքդաունի, կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական ու սոցիալական հետևանքներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ նույնիսկ դա խնդրի լուծում չէ, որովհետև աշխարհում, նույնիսկ զրո ցուցանիշով երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ: Երբ ամբողջական արգելափակումը բացվում է, վարակը սկսում է նորից տարածվել: Այդ դեպքում նոր արգելափակման մասին հայտարարելու հավանականություն է առաջանում:

«Այս պարագայում խնդիրն այն է, որ ունքը սարքելու տեղը, աչքն էլ ենք հանում: Մի կողմից կորոնավիորւսի հարցը չենք լուծում, մյուս կողմից սոցիալական, տնտեսական լուրջ խնդրի առաջ ենք կանգնում: Լավագույն լուծումն այն է, որ ասիմպտոմ դեպքերը շատ լինեն»,-ասաց վարչապետը: Նրա խոսքով, դրանից բացի կարևոր է, որ իրավիճակն այնպես կառավարելի պահել, որ բուժման կարիք ունեցող հիվանդները կարողանան պատշաճ բուժօգնություն ստանալ: Հայաստանում վերջին շրջանում օրական գրանցվում է 500-700 հիվանդ, ու եթե նրանց 5 տոկոսը ծանր է լինում, ապա արդեն առողջապահական համակարգը չի կարողանում սպասարկել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մեծագույն խնդիրն այն է, որ բուժման կարիք ունեցողների թիվը համապատասխանի հիվանդանոցային կարողությունների թվին:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում ընդհանուր մահերի վիճակագրությունը՝ համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Ըստ վիճակագրության՝ 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քան 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ: Նախորդ տարի քաղցկեղից հունիսի 1-ի դրությամբ մահացել է 2 հազար 307 մարդ, այս տարի նույն ժամանակահատվածում 2 հազար 213 մարդ: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ բացատրությունն այն է, որ այս տարվա առաջին վեց ամիսներին քաղցկեղից պոտենցիալ մահացողների բավական մեծ տոկոսի դեպքում կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, ինքն է դարձել մահվան պատճառ:

«Նույնն էլ շնչառական հիվանդությունների պարագայում է: Նախորդ տարի հունիսի 1-ի դրությամբ այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարի 1062 մարդ: Այսինքն՝ մոտավոր 400-ով պակաս մարդ է մահացել շնչառական հիվանդություններից: Պատճառն այն է, որ այս հիվանդություններից մահացողների պոտենցիալ թիվը մեծ հավանականությամբ կմահանար հենց այս հիվանդություններից, սակայն կորոնավիրուսը թույլ չի տվել,որ այդ հիվանդություններից մահանա, մի մասի դեպքում ինքն է դարձել մահվան պատճառ: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ընդհանուր 400-ով պակաս մահացության թվի վրա: Կորոնավիրուսի պատճառով այս հիվանդություններով հիվանդ մարդն ավելի շուտ է հոսպիտալացվել, ինտենսիվ է բուժում ստացել, իր վիճակն ավելի լավացել է, թեթևացել է, դրա համար էլ 400-ով պակաս մահ ունենք: Մոտավոր նույն պատկերն է այլ հիվանդությունների մահացության ցուցանիշում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ տարբեր հիվանդություններից մահացության ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ այլ հիվանդությունների դեպքում առողջապահական համակարգն ունի ժամանակ արձագանքելու, իսկ կորոնավիրուսի դեպքում այդ ժամանակը չկա: Անվտանգության կանոնները չպահելով՝ կմեծանա վարակվածության, ծանր և առավել ծանր դեպքերի, հետևաբար նաև մահերի թիվը:

«Մեր այսօրվա հիմնական խնդիրն այն է, որ կորոնավիրուսով հիվանդացած անձանց կարողանանք պատշաճ բուժօգնություն ցույց տալ: Այսինքն, բուժօգնության կարիք ունեցող պացիետների թիվը լինի այնքան, որ մեր հիվանդանոցներում եղած տեղերի թիվը բավարարի: Հակառակ պարագայում մահացության ցուցանիշն աճելու է: Սրա համար մի ձև կա այդ խնդիրը լուծելու, պետք է մեր կողմից ուրիշներին վարակելու հավանականությունը քչացնենք: Սա վերաբերում է բոլորին»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: