Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»
Քաղաքականություն

Հրանտ Բագրատյանը՝ օրեր առաջ իր կողմից արված աղմուկ բարձրացրած հայտարարության մասին

Իմ ընկերներից, հարազատներից, զինակիցներից, գաղափարակիցներից և երկրպագուներից շատերը այսօր պարզապես զանգահարում և շնորհավորում էին 01.06.2020 "Հայելու առաջ" հաղորդման համար։ Մարդիկ սկսել են հասկանալ, որ Հայաստանում ինչ-որ բան այն չէ։ Կորոնավիրուս կոչված հիվանդությունը այն լակմուսի թուղթն է, որ մեզ համար պարզաջրեց գործող կառավարության անկարողությունը։ Դրա հետ մեկտեղ այսօր սոցիալական ցանցերում իշխանության կողմից մոբիլիզացված մի քանի հարյուր օգտատերեր լուտանքներ են հնչեցնում իմ ուղղությամբ, երբ ասել եմ, որ Ալիևի տեղը լինեի աշնանը կհարձակվեի Հայաստանի և Արցախի վրա։ Դրաց զգալի մասը իրականում ֆիզիկապես գոյություն չունեցող ֆեյքեր են, որոնք, սակայն, տիրապետում են նաև միամիտ, կամ էլ այս կամ այն խնդրով իշխանության հետ անձնական շահեր ունեցող որոշ ձևով իրական, բայց բովանդակությամբ ֆեյք մարդկանց ինչ-որ համակցության։ Եվ ուրեմն, բարեկամներիս խորհրդով, կարճ անդրադառնում եմ տեղի ունեցածին։

Եվ այսպես, հարցազրույցի ժամանակ ես ասել եմ, որ այնքան թուլացել ենք, որ Ադրբեջանի համար գալիս է այն պահը, որ երբ հարձակվի հաղթելու է աներկբայորեն։ Եվ ճիշտ էլ կանի (իր տեսակետից), քանի դեռ Հայաստանում կառավարման այս մակարդակն է։ Հետո տվել եմ լուծումներ ինչպես համավարակի առումով, այնպես էլ ներքաղաքական, որպեսզի վերը նշած վտանգը չեզոքացվի։ Պահ, պահ, պահ՝այս ի՞նչ ես արել Բագրատյան։ Բա ի՞նչ անեմ։ Ովքեր չնչին գաղափար ունեն հայոց լեզվից հստակ հասկանում են, որ խոսքի նման շարահյուսությունը ուղղված է հայկական հասարակությանը, այլ ոչ թե Ալիևին։ Տեսեք. այն այսօրվա հայկական իշխանությանն էլ չի ուղղված։ Սրանք ամեն ինչ գիտեն։ Կարիքը չկա։ Բա ուրիշ ի՞նչ ձև կա, երբ ֆեյսբուքում դեռևս մարտին 78 էջ մասնագիտական նյութ ես գրում, իրենք իրենց ֆեյքերով քեզ հակադարձում են՝ պաշտո՞ն ես ուզում։ Հիմա հանրապետությունը վարի է տրված։ Կառավարությունն անբան է և չի ուզում պայքարել վարակի դեմ։ 2 սցենար կա. կամ, այնուամենայնիվ, կառավարությունը անցնում է աշխատանքի և իրապես պայքարում է վարակի դեմ ինչպես հարկն է, կամ էլ բոլորս վարակվում ենք։ Հիմա ընթանում է 2-րդը։

Վարչապետը ձեռքերը լվացել է և իր ֆեյսբուքի էջում մարդաշատ տեսարանների նկարներ է հրապարակում. ի՞նչ անեմ, ասում է, մեր ժողովուրդը սա է։ Այն ժողովուրդը, որն իրեն իշխանության է բերել։ Մարդը հիմա էլ ասում է ժողովրդին փոխեք, դրանից հետո վարակը կհաղթահարենք։ Ահա ո՞վ է դավաճանը։ Թաղման նկար է հրապարակում և ասում. ի՞նչ կարող ես անել։ Բա դ՞ու ես վարչապետը։ Գոնե տե՞սել ես, թե ինչպես են Աֆրիկայում թաղում էբոլայի պարագայում։ Կամ Իտալիայում ու Ֆրանսիայում։ Բա տես։ Սովորի։ Ուրեմն իմացիր. երբ որևէ համաճարակ այնպիսի մասշտաբներ է հավաքում, ինչպես Հայաստանում, ապա պետությունները արգելում են նույն այդ մասսայական թաղումները, ստեղծում են հատուկ ծառայություն։

Լավագույն դեպքում հանգուցյալի 1-2 հարազատի են թույլ տալիս դրան մասնակցելու։ Մարտի 16-ից ԱԴ եք մտցրել։ Կարո՞ղ եք բացատրել այդ ԱԴ-ում ի՞նչն է արտակարգ եղել։ Երբևէ տե՞սել եք, որ համաճարակի դեպքում ԱԴ մտցնեն և կարանտին չլինի. իսկական կարանտին։ Այդ ո՞ր երկրում են ԱԴ մտցնում և 75 օրում վարակակիրներն ավելանում են 400 անգամ։ Այդ ժամանակաշրջանը փաստորեն փուստ տվիք։ Հիմա էլ սկսել եք փնովել ժողովրդին. գիտակցում եք, որ վաղը պատասխան եք տալու և նախոօրոք ալիբի եք ստեղծում։ Էտ էլ չլինի հերվանը, երբ այս աղքատ ժողովրդին գրգռեցիք, թե բա չեք իմացել թալանը, սեփականաշնորհումը։

Անգամ ես էի հավատացել։ Ի՞նչ իմանայի, որ մի 2 տարում ավելի քան 200 մլն դոլարի ինքներդ ձեզ պարգևատրելու եք, մաքսանենգ ծխախոտ ու զենք արտահանեք, օրենք եք ընդունելու և կառավարությանն առանց օրենսդիրի բյուջեն ինքնուրույն ծախսելու, վարկեր ու արտոնություններ տրամադրելու իրավունք եք տալու և այլն։

Ժողովուրդ ես ճիշտ տեղն եմ խփել։ Ձեզ չեմ ցավեցրել, այլ իշխանություններին։ Բա ի՞նչ անեմ։ Ի՞նչպես ահազանգեմ։ 3 ամիս սուս ու փուս գրում էի առաջարկներս։ Այսօրվա օրը կանխատեսել էի։ Հիմա էլ ավելի վատ օրեր եմ տեսնում։

Իբրև պետական պաշտոնյա ամբողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս ու Արցախին։ Բոլորը գիտեն, որ մի հատ լուցկու խախտում արած չկամ, վարչապետությունից առաջ և հետո (4 տարի) ապրել եմ 16 հարկանի շենքի 14-րդ հարկի իմ բնակարանում, մինչև իբրև մասնագետ վաստակել եմ գումարներ ու տուն կառուցել, տուն տեղ դրել։ Մարդիկ վրաս ծիծաղում են. ասում են քո չափ եկամտահարկ քչերն են մուծել։ Հո օլիգարխ չես, ի՞նչի ես անում։ Երբեք բիզնես չեմ ունեցել (չէին հասկանա)։ Լինելով սեփականաշնորհման հայրը ոչ միայն ինքս անգամ կրպակ չունեմ, այլև չեք կարող գտնել իմ հարազատների կողմից սեփականաշնորհված որևէ գույք. հատուկ խնդրել եմ, աղաչել ու պաղատել, որ նման բան չանեն։ Մեր բազմանդամ ընտանիքի բոլոր վաուչերները տարել դրել ենք հեռավոր մի գյուղում գտնվող պանրագործարանի մեջ ու հետո թողել գնացել ենք։ Սա է ամբողջը։ Ոչ-ոք իրավունք չունի իբրև կառավարության ղեկավար տնտեսությունը աճեցրած, արցախյան պատերազմում հաղթած մարդուն վիրավորել միայն նրա համար, որ նա այսօր ավելին է տեսնում մյուսներից և զգուշացնում ահագնացող աղետի մասին։

Հրանտ Բագրատյան