Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե
Վրաստանը չի կարողանա բացել սահմանը զբոսաշրջիկների համար այն երկրներից, որոնք ունեն կորոնավիրուսի մեծ տարածվածություն: Այս երկրների ցանկում է նաև Հայաստանը, «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում ասել է Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Առաջին հերթին զբոսաշրջիկներ կժամանեն «կանաչ գոտու» երկրներից: Զբոսաշրջության վարչությունն աշխատում է այս ուղղությամբ: Կստորագրվեն երկկողմանի պայմանագրեր նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ: Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր՝ ինչ թեստ պետք է հանձնի զբոսաշրջիկը նախքան ժամանումը: Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները: Օրինակ՝ մեր այն քաղաքացիները, որոնք Թուրքիա են մեկնում բուժման, պետք է անցնեն ՊՇՌ-թեստ՝ ոչ վաղ, քան սահմանը հատելուց առաջ 48 ժամում», - ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը կարող է «անվտանգ միջանցք» գործարկել Իսրայելի, Ավստրիայի, Չեխիայի և Ուկրաինայի զբոսաշրջիկների համար: