Ադրբեջանական կողմը լուրջ կորուստներ ունի, չեն կարողացել մի քանի դիակ հանել. Դավիթ Բաբայան
Armlur.am-ը գրում է
Արդեն հայտնել էինք, որ այսօր` ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել, սակայն հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր: «Մենք չգիտենք, թե ինչ քանակության կորուստներ են, բայց ըստ երևույթին լուրջ կորուստներ են և չեն կարողացել մի քանի դիակ հանել և թողել են դրանք չեզոք գոտում», – նշեց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: