Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն Մանվելյան
Հասարակություն

Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք

Վարակման 460 դեպք և 8 մահ։ Պատասխանատուն համարվում է դիմակ-ձեռնոց չդնող, սոցիալական հեռավորություն չպահպանող, սոցիալական պատասխանատվության գիտակցում չունեցող տնտեսվարողը, բանվորը, ուղևորը, վարորդը, բանկային աշխատողը, բանկ այցելողը, մատուցողը, սրճարանում թեյ խմողը, ընդհանրական առումով՝ շարքային քաղաքացին, բայց ոչ կառավարությունը։ Ասել է, թե՝ շարքայինների անպատասխանատու վարքագծի համար իշխանությունները պատասխանատվություն չեն կրում։ Նույնիսկ խիստ պատիժները, ստուգումները, տուգանումները բավարար չեն սթափեցնում շարքայինին։ Եվ վերջինս շարունակում է սոցիալական անպատասխանատու կեցվածք դրսևորել և նպաստել համավարակի տարածմանը։

Իշխանության խոսափողներով շրջանառվող այսօրինակ մեկնաբանությունները համապատասխանո՞ւմ են Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության էությանը։ Ինչպե՞ս կարող է Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն իրականացրած քաղաքացին 2 տարի անց այսօրինակ սոցիալական անպատասխանատու կեցվածք դրսևորել։ Ի՞նչ է փոխվել նրա մտածողության մեջ։ Հնարավո՞ր է, որ նրա մոտ տեղի է ունեցել վարքաբանական այս աստիճանի մեծ ձևափոխություն։ Միգուցե նա էությամբ չի՞ հարազատել այն հասարակական արժեքները, որոնք ներդրվել են Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ։

Եթե կա կասկած, որ քաղաքացին լիարժեք չի հարազատել Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության բերած արժեքային փոփոխությունները, ապա իշխանությունները պարտավոր են քարոզչության առարկա դարձնել այդ արժեքները, որոնց համար տեղի է ուենցել հեղափոխությունը, քարոզել դրանք հնարավոր բոլոր խոսափողներով, որպեսզի յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե հանուն ինչի է դիմակ-ձեռնոց-անհարմարություն կրում։ Այդպիսով՝ իշխանությունները իրապես կբարձրացնեն քաղաքացու սոցիալական պատասխանատվության գիտակցումը և մեծ գործ կանեն համավարակի կանխման հարցում։ Եթե արժեքների մասին ճակատային քարոզ չի իրականացվում, ապա ենթադրելի է, որ հասարակությունը հեղափոխության արժեքների իրական կրողն է, գիտակից է, ունի սոցիալական պատասխանատվություն, և նրան հասցեագրվող հանդիմանանքը չափազանցված է։

Ամեն դեպքում՝ հարցը մնում է բաց. Ինչպե՞ս նվազեցնել համավարակի տարածման աղետալի տեմպը։ Եթե մեղավորը հարևան Պողոսն է, ապա, միգուցե, անհրաժեշտ է կրկի՞ն սահմանափակումներ մտցնել։ Իսկ եթե սահմանափակումներ վերամտցնելը նպատակահարմար չի գնահատվում, իսկ համավարակի աճը շարքայինի անպատասխանատվությամբ մեկնաբանելը իռացիոնալ է և հակասում է Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը, ապա, միգուցե, քավության ա՞յլ նոխազ գտնեք։

Թաթուլ Մկրտչյան