Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան
Հասարակություն

Նվիրական այս օրը մեր հայացքն ուղղում ենք դեպի Սարդարապատի հուշահամալիր․ Կաթողիկոսի ուղերձը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա առիթով ողջույն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները:

Այսօր ոգեկոչում ենք Առաջին Հանրապետության հաստատման հիշատակները, որոնք մատուցում են մեզ հայրենասիրության, հավատքի, միասնականության ոգով հաղթանակելու օրինակը:

Նվիրական այս օրը մեր հայացքն ուղղում ենք դեպի Սարդարապատի հուշահամալիր, որը պանծացումն է մեր ժողովրդի ազատատենչ ու հերոսական մաքառումի, մայիսյան հերոսամարտերում հայոց բանակի, աշխարհազորի և զինվորյալ հոգևորականների անձնուրաց պայքարի գնով ձեռք բերված փառավոր հաղթանակի։

Այսօր նաև մեր խոնարհումն ենք բերում երջանկահիշատակ Գևորգ Ե Հայոց Հայրապետին, ով իր աննկուն կեցվածքով, խրոխտ խոսքով զորացրեց ոգին հայոց քաջերի և անուրանալի վաստակ ունեցավ հաղթանակների կերտման լուսավոր գործում։

Մայիսյան հերոսամարտերում գերագույն ջանքերով պաշտպանելով հայրենիքը՝ մեր ժողովուրդը երկարատև դադարից հետո վերականգնեց ազգային պետականությունը, որին նվիրեց իր բոլոր ուժերը, իր զավակների կյանքը՝ իրագործելու վաղնջական իր բնօրրանում ազատ ապրելու իրավունքը և խաղաղ զարգանալու տեսլականը:

Սիրելիներ, մեր պարտքն է այդ վառ տեսլականով ջանքեր ներդնել՝ հանուն հզոր հայրենիքի, մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի և ազգային մեր նվիրական իղձերի իրականացման։

Վստահ ենք, որ բազում դժնդակ օրեր հաղթահարած մեր ժողովուրդը հայրենասեր ոգով, միաբան ջանքերով կհաղթահարի նաև մեր ազգի ու երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերները՝ բարձր պահած անկախ պետականության դրոշը, հավատարիմ` քրիստոնեական արժեքներին, մեր հայրերի առ Աստված սրբազան հավատքին:

Աղոթում ենք և հայցում, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ պահի ու պահպանի աշխարհը համայն, հայրենի մեր երկիրը և զորակից լինի մեր ժողովրդին՝ նորանոր հաջողություններ արձանագրելու ազգային ու հայրենական մեր անդաստանում։

Աստծո ողորմությունն ու շնորհները թող մեզ հետ լինեն և բոլորի` այսօր և միշտ. ամեն: