Մուրադ Մուրադյանը Մասիսում տեղի ունեցած միջադեպի մասին
Tert.am-ը գրում է.
Արարատի մարզի Մասիս քաղաքում երեկ երեկոյան բախում է տեղի ունեցել հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի և մեկ այլ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև։ Վերջինս Արարատի մարզպետի Արամայիս Գրիգորյանի եղբայրն է։
Այս մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը, որի տեղեկություններով՝ վեճը ծագել է այն պատճառով, որ Մուրադ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը՝ նշելով, որ խորհրդարանական ընտրություններին պաշտպանելու են վերջինիս թեկնածությունը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ միջադեպ գրանցվել է Մասիսի բաժնում, հետաքննություն է իրականացվում։
Tert.am-ի հետ զրույցում Մուրադ Մուրադյանը չհերքեց, որ միջադեպ է տեղի ունեցել, բայց ասաց, որ մանրամասների չի տիրապետում, այդ ժամանակահատվածում Մասիսում չի եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: