Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենքԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունըԻ՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵրևան են հասել նոր տրոլեյբուսներ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՓոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՄերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանՅաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելունՆախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էԱռողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել
Հասարակություն

Փաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամիներին առանց մեկ փամփուշտ իսկ արձակելու

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«2020 թ. մայիսի 24-ը պետք է լավ հիշենք, որովհետև, թերևս, այսօր առաջին անգամ հստակ երևաց իմքայլականության իսկական՝ գազանային երախը։ Փաշինյանը հռչակեց պարետատան թարմ որոշումները, որոնք նախատեսում են ֆաշիստական նոր սահմանափակումներ, իր իսկ խոսքով, «անխնա» պատժողական քաղաքականություն, ներառյալ դիմակահանդեսի ռեժիմի արգահատելի և անհեթեթ չափերի հասնող սաստկացում, տուգանքների և այլատեսակ պատիժների խստացում և ուժգնացում ու անվերջ սպառնալիքներ, սպառնալիքներ, սպառնալիքներ...

Եթե ներկայացնեմ Փաշինյանի ելույթի բուն իմաստը, ապա նա հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին ասում է, փաստորեն, հետևյալը. «Դուք, ՀՀ տխմա՛ր քաղաքացիներ, չեք հավատում ԱՀԿ-ի պատվերով իմ կառավարության հռչակած թագավարակի համաճարակին ու մեր բերած սարսափազդու վիճակագրությանը։ Հետևաբար, դուք ինքնուրույն մտածելու ունակություն չունեք, անգրագետ եք, անպատասխանատու եք և առհասարակ անպիտան արարածներ եք։ Ու քանի որ դուք տխմար եք, իսկ ես ու իմ «իմքայլականները» ձեզանից բոլորից 1000 անգամ ավելի խելացի ենք ու զարգացած, ուրեմն մենք ՈՒԺՈՎ ԿՍՏԻՊԵՆՔ ՁԵԶ հարգել մեզ՝ ընտրյալներիս, ու մեր (դրսից մեզ պատվիրված) անբեկանելի որոշումները»։

Եթե այսօր փաշինյանական խունտան հայ ժողովրդին անխնա պատիժների ու բռնաճնշումների է ենթարկում՝ առանց ստուգվող վիճակագրություն ու համոզիչ փաստեր ներկայացնելու, ապա դյուրությամբ կարելի է կռահել, թե ինչ է այդ խունտան անելու վաղը։

1. Փաշինյանական խունտան արդեն շատ շուտով պարտադրելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին սրսկվել օտար արտադրության և անհայտ պարունակության պատվաստանյութով՝ իբր թագավարակից պաշտպանվելու նպատակով։ Չհնազանդվողներին տուգանելու են, աշխատանքից հեռացնելու և ձերբակալելու՝ ասելով. «Դուք, տխմարնե՛ր, բոլորդ դավադրության տեսության կողմնակից եք։ Սսկվեք ու տեղից չշարժվեք, հիմարնե՛ր»։

2. Փաշինյանական խունտան վավերացնելու է Ստամբուլյան կոնվենցիան՝ ասելով. «Դուք, ՀՀ ապու՛շ քաղաքացիներ, հետամնաց եք ու խավարամիտ, իսկ մե՛նք, իմքայլականներս, ձեզանից լավ ենք հասկանում, թե ինչ է հասարակական առաջընթացը։ Սսկվե՛ք ու տեղից չշարժվե՛ք, հիմարնե՛ր», այլապես՝ տուգանքներ, հավաքների արգելքներ, ոստիկանություն, ձերբակալություններ։

3. Փաշինյանական խունտան հանձնելու է Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախն ամբողջությամբ՝ ասելով. «Դուք, ՀՀ անխե՛լք քաղաքացիներ, չեք հասկանում մեր խորիմաստ դիվանագիտության ու կյանքեր փրկող խաղաղասիրական քաղաքականության ողջ փայլն ու իմաստությունը»։ ԶԼՄ-ները զօրուգիշեր դարձյալ վախեցնելու են սարսափազդու հետևանքներով՝ ասելով, թե, «եթե չհանձնենք այս անպետք տարածքը, ապա կունենանք 200,000 զոհ, 500,000 վիրավոր ու հաշմանդամ, բոլորս կկործանվենք, բոլորիս կկոտորեն։ Դուք աննորմալ եք ու խելագար, եթե ցանկանում եք պատերազմել հզոր Ադրբեջանի դեմ»։ Ու դարձյալ տուգանելու են, հավաքներն արգելելու, ոստիկանություն ու զորք փողոց հանելու, ձերբակալելու։ Ու նորից պարզ ասելու են. «Դուք, ՀՀ խելագա՛ր և անպատասխանատու՛ քաղաքացիներ, պետք է հնազանդվեք մեր որոշումներին, ճիշտ այնպես, ինչպես հնազանդվեցիք ու դիմակներ կրեցիք ու հիվանդ դարձաք։ Եվ ճիշտ այնպես, ինչպես սուսուփուս պատվաստվեցիք ու գերադասեցիք դանդաղ մահանալ, քան թե տուգանվել»։

4. Փաշինյանական խունտան ապամոնտաժելու և քանդելու է դպրոցներն ու ԲՈՒՀ-երը՝ տանելով բոլորին դեպի անկատար ու ցնորաբանական «հեռավար կրթություն», այլ կերպ ասած՝ դեպի անգրագիտություն ու ստրկություն։

5. Փաշինյանական խունտան փակելու է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան՝ իր բոլոր ինստիտուտներով հանդերձ։

6. Փաշինյանական խունտան կնքելու է Թուրքիայի հետ դավաճանական հին արձանագրությունները՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը, հրապարակավ ճանաչելով Թուրքիայի սահմանները և այդպիսով օրինականացնելով ցեղասպանության հետևանքները։

7. Փաշինյանական խունտան օրինականացնելու է մարիխուանայի վաճառքը և նույն ոստիկանական ու վարչական եղանակներով լռեցնելու է ընդդիմացողներին։

8. -----------------

9. ------------------

Կարճ ասած՝ Փաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամիներին առանց մեկ փամփուշտ իսկ արձակելու։

Կհասկանա արդյո՞ք մեր հասարակությունը, թե ինչ են նշանակում այսօր թագավարակի սահմանափակումները բոլորիս համար, Հայաստանի պետության համար ու ինչ կործանարար հետևանքներ դրանք կարող են ունենալ արդեն ամենամոտ ապագայում։ Սա առայժմ մեծ հարց է»։