Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ
Հասարակություն

Լուսանկարի հերոսներն ինչպե՞ս կարդարացնեն հակահամավարակային շփումները

Ինչի՞ մասին է պատմում երեկ Արցախի նախագահի երդմնակալությունից հետո համացանցում տարածված լուսանկարը, որտեղ ընտրանին ֆուրշեթի սեղանի շուրջ չէր պահպանում սոցիալական հեռավորությունն ու հակահամաճարակային նորմերը։ Այս լուսանկարը տեսնողը կարո՞ղ է ենթադրել, որ եթե քաղաքական և հոգևոր վերնախավը թերագնահատում է կորոնավիրուսի վտանգները, ապա դրանք չափազանցված են։ Ո՛չ։ Այս ենթադրությունը հակասում է պաշտոնական տեղեկատվությանը, ըստ որի՝ վիրուսը վտանգավոր է կյանքի համար։ Հետևաբար՝ այս ենթադրությունը սխալ է։ Սոցիալապես պատասխանատու քաղաքացին չի կարող այսպիսի ենթադրություն անել։ Մանավանդ, որ ՀՀ վարչապետը լուսանկարի ֆուրշեթից մի քանի ժամ առաջ, ՀՀ կառավարության նիստում ընդգծեց, որ կորոնավիրուսի վտանգների մասին ոչ մի տեղեկատվություն գաղտնի չի պահվում քաղաքացուց։ Արդյո՞ք կարող է տպավորություն առաջանալ, որ վերնախավը, խախտելով հակահամաճարակային պահանջները, միտումնավոր վատ օրինակ է ծառայում, որպեսզի նպաստի վարակի տարածմանը։ Այս ենթադրությունն էլ հակասում է Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության տրամաբանությունը, որովհետև ժողովրդի կողմից ընտրված վարչապետն ու ընտրանին չեն կարող գիտակցաբար այնպիսի արարք կատարել, որը կվտանգի հասարակական առողջությունը։ Այս ենթադրությունը հակասում է նաև Վարչապետի՝ կառավարության անդամներին արած կարգադրությանը, որ ամենուր, բացառությամբ իրենց կաբինետի, պարտադիր դիմակ կրեն, պահպանեն հակահամավարակային նորմերը։ Մարդու հուզական բնույթը հաշվի առնելով, կարելի՞ է ենթադրել, որ Արցախի նախագահի ընտրությունն ու երդմնակալության արարողությունը, որպես մեծ ձեռքբերում, համազգային հաղթանակ, անափ ուրախություն են պատճառել վերնախավին, և վերջինս ուրախությունից փոքրիկ խենթություններ է թույլ տվել, մոռանալով համավարակի վտանգների մասին։ Այս ենթադրությունը ևս ընդունելի չէ, քանի որ նույն քաղաքական-պետական-հոգևոր գործիչները բազմիցս կոչ են արել քաղաքացիներին՝ չկազմակերպել նշանդերք, հարսանիք, խնջույք, ծնունդ, կնունք, ինչ առիթ էլ լինի՝ 5 հոգուց ավելի չհավաքվել սեղանների շուրջ։ Այսպիսի ռացիոնալ, սթափ, խիստ խորհուրդներ տվող վերնախավը չի կարող հուզական պոռթկում ունենալ և, թեկուզ մեկ պահ, մոռանալ համավարակի վտանգները։ Այնուամենայնիվ, լուսանկարին երկար և սևեռուն նայելուց հետո կարելի է նկատել, որ «փչացած հեռախոսի» ենթակառուցվածքով տարածվող ապատեղեկատվության և դավադրության տեսությունների սկբնաղբյուրը պաշտոնյաների հակասական-անպատասխանատու վարքագիծն է, որից օրինակ է վերցնում քաղաքացին։ Ուստի՝ անչափ հետաքրքիր է, թե լուսանկարի հերոսներն առաջիկայում ինչպե՞ս կարդարացնեն իրենց հակահամավարակային-համարձակ շփումները ֆուրշեթի սեղանի շուրջ։

Թաթուլ Մկրտչյան