Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հասարակություն

Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհը և ծանր վիրավորները սպաներ են

Էջմիածնի Զվարթնոց թաղամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհն ու ծանր վիրավորները սպաներ են, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսներ։ Այս մասին հայտնում է yerkir.am-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր որ Էջմիածնի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա մեկ զոհ և 3 տուժած։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ մահացածը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս, 57-ամյա փոխգնդապետ Հովիկ Քոսակյանն է (լուսանկարում՝ ձախից), իսկ վիրավորները՝ նույն ռազմական համալսարանի դասախոսներ, 58-ամյա Աշոտ Շեկիկյանը (լուսանկարում՝ աջից), պահեստազորի գնդապետ, 57-ամյա Պավել Թոփչյանը (լուսանկարում՝ կենտրում) և 36-ամյա Գևորգ Հարությունյանը:

Հրշեջ-փրկարարները այրվող կրակը մարելուց հետո գրեթե ամբողջովին մոխրակույտի վերածված ավտոմեքենայում հայտնաբերել են փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի մոխրացած դին:

Աղբյուրը նշում է, որ ճակատագրի բերմամբ՝ փոխգնդապետ, ռազմական բուհի հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս Հովիկ Քոսակյանը (ողբերգական պատահարի ժամանակ զոհված սպան), պահեստազորի գնդապետ Պավել Թոփչյանը (ողբերգական պատահարի ժամանակ ծանր վիրավորված սպան) և պահեստազորի փոխգնդապետ, հրետանավոր, դասախոս Աշոտ Շեկիկյանը (ողբերգական պատահարի ժամանակ ծանր վիրավորված մյուս սպան) 2020 թ. հունվարի 28-ին, Բանակի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում այցելել էին Yerkir.am-ի խմբագրություն և երեքով միասին ներկայացրել իրենց անցած մարտական փառավոր ուղին, ներկայացրել ջերմ և անմոռաց հիշողություններ Արցախյան ազատամարտից, Հայոց բանակի կազմավորման դժվարին շրջանից…

«Ի դեպ, ինչպես հատուկ է զինվորականներից շատերին, և՛ Քոսակյանը, և՛ Թոփչյանը, և՛ Շեկիկյանը երբեք հանդես չեն եկել զանգվածային լրատվամիջոցներով, և Yerkir.am-ին հանձնած ծավալուն հիշողությունները նրանց առաջին, իսկ փոխգնդապետ Քոսակյանի պարագայում, ցավոք, վերջին հարցազրույցն էր», գրում է yerkir.am-ը: