Քաջարանի քաղաքապետը սրճարան ու բենզալցակայան է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ տարվա սեպտեմբերին Քաջարանի քաղաքապետ ընտրված Մանվել Փարամազյանը սրճարան, բենզալցակայան, ավտոլվացման և ավտոտեխսպասարկման կետեր ունի: Այս մասին նա նշել է իր՝ որպես քաղաքապետի թեկնածու ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում:
Մանվել Փարամազյանն իր հայտարարագրի եկամուտներ բաժնում նշել է 5 միլիոն դրամի չափով շահույթ ունենալու մասին, այն էլ՝ մասնավոր ձեռնարկատիրությունից ստացված: Հայտարարագրում նաև նշված է, որ Քաջարանի քաղաքապետը 1200 քմ մակերեսով շենք–շինություն ունի, որտեղ էլ հենց տեղակայված են վերոնշյալ սրճարանը, բենզալցակայանը և այլք:
Ըստ Քաջարանի քաղաքապետարանի կայքի՝ Փարամազյանը իրավաբան–իրավագետի որակավորում ունի: Ավարտել է «Սյունիք» և Ֆեոդոր Դոստոևսկու անվան համալսարանները: Ըստ կայքում տեղադրված քաղաքապետի անձնական թերթիկի՝ նա օտար լեզուներից տիրապետում է միայն ռուսերենին, որով կարող է կարդալ ու բացատրվել:
Հավելենք, որ վերջինս մինչ քաղաքապետի պաշտոնում ընտրվելը զբաղեցնում էր քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ–իրավաբանի պաշտոնը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: