Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինՆյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Երկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումՎայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարըՃիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՍպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն Վարդանյան
Հասարակություն

Փաշինյանն ու Թորոսյանը թաքցնո՞ւմ են մահացածների իրական թվերը, ինչ է սպասվում մեկ ամսից. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածմանն ու հրապարակվող թվերին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Կորոնավիրուսային թվերով Հայաստանը շարունակում է տարածաշրջանային «հաղթարշավը»։

Վրաստանի ու Ադրբեջանի համեմատ մենք խայտառակ վիճակագրություն ունենք թե՛ վարակվածների քանակի, թե՛ մահվան ելքերի առումով։

1 միլիոն բնակչությանն ընկնող վարակվածների թվով մենք հարևաններից զիջում ենք միայն Թուրքիային։ Վարակի համաշխարհային օջախներից համարվող Իրանն արդեն մեզանից հետ է այդ ցուցանիշով։ Վրաստանն ու Ադրբեջանն այդ առումով մեզանից մի քանի անգամ լավ վիճակում են։

Եզրակացությունը միանշանակ է՝ այս ամենի համար պատասխանատու է մեկ մարդ և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Այդ նա՛ էր, որ սկզբնական փուլում շան տեղ չդրեց համաճարակային վտանգը, գերադասեց մարդկանց խմբերով հավաքել և «այո»–ի քարոզ կարդալ։ Այսինքն՝ անտեսվեց մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ հանուն ՍԴ–ն սեփականաշնորհելու և ավելի այլասերված իշխանություն ունենալու։

Նա էր, որ ուշացումով արտակարգ դրություն մտցրեց, բայց անարդյունավետ գործեց՝ տապալելով հակահամաճարակային քաղաքականությունը։ Փոխարենը նա նպատակամղված պառակտում էր հանրությանը և ՀՀ շահերի դեմ օրենքներ անցկացնում քրեական ենթամշակույթի տարածման կենտրոնի վերածված ԱԺ–ի միջոցով։

Շատ լավ հասկանալով, որ ձախողվել են կորոնավիրուսի դեմ պայքարում և պատճառ դարձել վատ ցուցանիշների՝ Փաշինյանն ու կորոնավիրուսային հարցերով իրարամերժ գնահատականներով աչքի ընկնող Առողջապահության նախարար Արդեն Թորոսյանն անցել են «թավշյա» վիճակագրության։ Նրանք տալիս են կորոնավիրուսից օրական մահերի թվերը՝ դրանք տարանջատելով «այլ պատճառով մահերից»։ Այստեղ մանիպուլյացիա կա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցման համաձայն՝ եթե նույնիսկ կա կասկած, որ մահացածը վարակված է եղել կորոնավիրուսով և նրա մահը տեղի է ունեցել ոչ ակնհայտ այլ պատճառով (օրինակ՝ ավտովթար, սպանություն և այլն), ապա մահվան թերթիկում պետք է որպես պատճառ նշել կորոնավիրուսը, քանզի այն մարդու օրգանիզմում սադրում է հիվանդությունների սրացումները և հանգեցնում դժբախտ արդյունքի։

Եթե հետևենք ԱՀԿ մեթոդաբանությանը, ապա Հայաստանում մայիսի 18–ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է ոչ թե 61, այլ 86 մարդ։ ՀՀ իշխանությունները 25–ին դուրս են գրել որպես «այլ պատճառով մահացածներ»։

Մահացածների թվերն իջեցնելով՝ փորձում են սեփական ապաշնորհությունը թաքցնել, բայց դա հնարավոր չէ։

Ի դեպ, եթե այս տեմպերով աճեն վարակվածների թվերը, ապա հունիսի 15–ին մենք կունենանք 7.500–ից ոչ պակաս վարակվածներ։ Դրանց 20–25 տոկոսը կարիք կունենան ինտենսիվ թերապիայի, ինչը մեր առողջապահական կարողությունները գերազանցող թիվ է։ Իսկ թե ինչ տխուր պատկեր կսպասվի դրանից հետո, դժվար չէ նկարագրել։

Եթե սրան գումարենք նաև սոցիալ–տնտեսական ոլորտում սպասվող աղետը, ապա պատկերն ամբողջական կդառնա։

ՀՀ քաղաքացիները տուժում են անարդյունավետ, ոչ կոմպետենտ և ստախոս իշխանության պատճառով։ Լուծումն Ազգային համաձայնության նոր կառավարության ձևավորումն է, որի մեջ պետք է ներառվեն բոլոր կարող ուժերն ինչպես իշխանական, այնպես էլ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտից, հասարակական սեկտորից, փորձագիտական շրջանակներից։

Հաշվիչը միացված է բոլորիս համար»։