Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին
Հասարակություն

Ես մեր հարեւանների մասին որևէ վատ բան չեմ ասել և չեմ ասի. Փաշինյանը՝ կորոնավիրուսի թվերը թաքցնելու մասին

Ես մեր հարեւանների մասին որեւէ վատ բան չեմ ասել եւ չեմ ասի. ես չեմ ասել՝ որեւէ մեկը սխալ տվյալներ է հաղորդում կորոնավիրուսի վերաբերյալ, ես հարց եմ բարձրացրել, թե համոզվա՞ծ ենք, որ աշխարհի բոլոր երկրները ճիշտ տվյալներ են հաղորդում: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 7 անգամ ցածր են, իրենց կեղծ թվեր ներկայացնելո՞վ, բարի բախտո՞վ, թե լավ աշխատանքով, Փաշինյանն արձագանքեց. «Էստեղ պետք է նայել, թե ուրիշ երկրներում ինչքան թեստ է արվում: Օրինակ, երեկ մենք մոտ 1400 թեստավորում ենք արել: Եվրոպական երկրներ կան, որտեղ ասիմպտոմ հիվանդներին հիվանդ չեն էլ համարում: Տուն են ուղարկում, ասում են՝ թեյ խմեք: Այստեղ մոտեցումների տարբերություններ, նաեւ տարբեր հանգամանքներ էլ կարող են լինել:

Մենք կորոնավիրուսի բռնկումներ ունեցանք այնպիսի իրավիճակներից, որ շատ դժվար էր կանխատեսել ու կանխարգելել: Երբ մարդիկ գնացել են ջերմաչափում իրականացնեն, նրանք դռան հետեւից հետեւից ասել են՝ մենք ոչ մի պրոբլեմ չունենք, որովհետեւ ընտանեկան միջոցառում ունեին եւ չէին ուզում ոչ մի գնով դա չեղարկել: Այն ժամանակ արտակարգ դրություն չկար, եթե արտակարգ դրություն լիներ, կպարտադրեին, որ դուռը բացեն»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ կորոնավիրուսը դեռ չի ավարտվել, եւ բոլոր երկրներն էլ այդ առումով նույն վիճակում են. «Այստեղ քաղաքական մոտեցումների խնդիր էլ կա. ոչ ոք չի կարող ասել, որ այն մոտեցումները, որ այս կամ այն երկիրը որդեգրում է, դա ճիշտ է, թե սխալ: Դա իր հետեւից տնտեսական հետեւանքներ էլ է բերում: Եվրոպական շատ երկրներ իրենց մոտեցումները ընթացքում փոխել են, մեկ որոշել են լրիվ բացել, հետո նորից փակել են: Հիմա բոլորը բացում են, ոչ թե բացում են, որովհետեւ վարակը վերացել է, այլ հասկացել են, որ էլ չեն դիմանում»: