Մեծաթիվ մարդկանցով հոգեհաց տալը դեռևս արգելված է
Ազգային ժողովի պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց` արդյոք կարելի՞ է արդեն հոգեհաց տալ, եթե պահում են որոշակի կանոններ. «Ցավոք, ոչ: Հենց հոգեհանգստի և թաղման արարողությունների համար մենք առանձին մոտեցում ունենք և առանձին կարգ է սահմանված: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ մենք ապրում ենք համավարակի պայմաններում»,- ասաց Տիգրան Ավինյանը: